Բարի գալուստ Գերմանիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ

Գերմանիայի Սահմանադրության մեկ ամբողջ գլուխ նվիրված է Դաշնային նախագահին, սակայն պետության առաջին դեմքի պարտականությունները երկրի ներսում և երկրից դուրս շատ ավելի ընդգրկուն են...

Բունդեսթագ

Բունդեսթագը Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանն է: Նրա հիմնական լիազորությունների շրջանակում են Գերմանիայի կանցլերի ընտրությունը, օրենսդրությունն ու կառավարության գործունեության վերահսկումը:  

Weihnachtsbäume für die Kanzlerin

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը

Անգելա Մերկելն առաջին կինն է Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում:

Ճանաչել Գերմանիան

Թարմ, շարժական և ինտերակտիվ.  deutschland.de-ն նոր տեսքով է հանդես գալիս Թեմաներ բացահայտել, տեղեկություններ գտնել, տեսանյութեր դիտել, Գերմանիայի վերաբերյալ հարցաղաղերի և քվեարկությունների մասնակցել, մյուսների հետ մտքերով փոխանակվել։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ  է մտածում  և ինչով է ապրում Գերմանիան, ապա այցելեք deutschland.de կայք կամ վերջինիս սոցիալական մեդիացանցեր։ Գերմանիային նվիրված հարթակը նոր տեսք է ստացել՝ երիտասարդ, թարմ, շարժական և ինտերակտիվ։ Այն հասանելի է www.deutschland.deկայքում։

Make it in Germany

Աշխատանք, միջին մասնագիտական կրթություն և բարձրագույն կրթություն Գերմանիայում

Որպես ներգաղթի համար բաց երկիր՝ Գերմանիան շահագրգռված է ողջ աշխարհից որակյալ աշխատողների, ուսանողների և գիտնականների ներհոսքով: „Make it in Germany“ (www.make-it-in-germany.com) այսպիսի թիրախային խմբերի համար նախատեսված պաշտոնական բազմալեզու համացանցային պորտալն է: Այն Գերմանիա ներգաղթել ցանկացող որակյալ մասնագետներին տեղեկություններ է տրամադրում ներգաղթի քայլերը հաջողությամբ կազմակերպելու վերաբերյալ՝ սկսած հայրենիքում նախապատրաստվելու փուլից մինչև ժամանում և առաջին քայլերը Գերմանիայում:

Dresdner Zwinger

Տեղեկություններ Գերմանիայի մասին

Եթե ցանկանում եք Գերմանիա այցելել՝ որպես ուսանող, աշակերտ, գիտնական կամ պարզապես որպես զբոսաշրջիկ, ապա ստորև նշված հղումներով կարող եք գտնել տարբեր տեղեկություններ Գերմանիայի մասին:

Փաստեր՝ կեղծ խոստումների փոխարեն

#rumoursabout Germany: Գերմանիայի արտգործնախարարության նոր կայքէջը միգրանտներին տրամադրում է փաստեր՝ ընդդեմ ապօրինի ներգաղթ կազմակերպողների կողմից ներկայացվող կեղծ տեղեկությունների Հարցերը հասարակ են և անդրադառնում են միգրանտների ու պոտենցիալ փախստականների շրջանում լայնորեն շրջանառվող խոսակցություններին , ինչպես օրինակ. «Գերմանիա հասնելիս արդյո՞ք գումար կստանաս»: «Ոչ»,- հնչում է Գերմանիայի արտգործնախարարության՝ միգրանտների հարցերով տեղեկատվական կայքի հստակ պատասխանը: «Հակառակ մարդկային առևտրով զբաղվողների տարածած թյուր տեղեկությունների՝ Գերմանիան ներգաղթի գումար՝ այսպես կոչված «բարեգալստյան գումար» չի տրամադրում»: