Ճանաչել Գերմանիան՝ www.deutschland.de

նկարը մեծացնել

Թարմ, շարժական և ինտերակտիվ.  deutschland.de-ն նոր տեսքով է հանդես գալիս

Թեմաներ բացահայտել, տեղեկություններ գտնել, տեսանյութեր դիտել, Գերմանիայի վերաբերյալ հարցաղաղերի և քվեարկությունների մասնակցել, մյուսների հետ մտքերով փոխանակվել։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ  է մտածում  և ինչով է ապրում Գերմանիան, ապա այցելեք deutschland.de կայք կամ վերջինիս սոցիալական մեդիացանցեր։

Գերմանիային նվիրված հարթակը նոր տեսք է ստացել՝ երիտասարդ, թարմ, շարժական և ինտերակտիվ։ Այն հասանելի է www.deutschland.de կայքում։

·  Ակտուալ հոդվածներ Գերմանիայի համար առանցքային քաղաքական և հասարակական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ անցումը այլընտրանքային էներգիայի, միգրացիան և ինտեգրացիան, Եվրոպայի միասնականությունը։

·  Լրատվությունից քաղած պատմություններ պատմությունների հետևում՝ հետաքրքիր մարդիկ, ովքեր իրենց գաղափարներով և կարողություններով ինչ –որ բան են փոխում, հետաքրքիր թեմաներ և նախաձեռնություններ Գերմանիայից։

·  Մուլտիմեդիա-նյութեր, որոնք ձեզ մոտիկից կծանոթացնեն մարդկանց և նրանց պատմությունների հետ։

·  Տարածաշրջանային հայացք դեպի մարդիկ և թեմաներ, որոնք Գերմանիային կապում են  իր գործընկերների հետ ամբողջ աշխարհում.հոդվածներ 10 տարածաշրջանների համար։

·  Զբաղմունք, հարցաղաղեր և քվեարկություններ։

·  Սոցիալական մեդիացանցեր, որոնց միջոցով կարող եք կիսվել, թե ինչն է ձեզ համար կարևոր։ Ձեզ պատրաստ են օգնել սոցիալական մեդիայի ոլորտի մենեջերներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

·  Արագ ճանապարհ դեպի սպասարկման և տեղեկատվական ոլորտ, թեմաներ, ինչպիսիք են՝ կրթություն, աշխատանք կամ ճանապարհորդություն։

·  Այս ամենը 9 լեզուներով։

Ձեզ դո՞ւր է գալիս նոր առաջարկը։ Ուրախ կլինենք Ձեր նախաձեռնությունների, քննադատության, գովասանքի և գաղափարների համար։

Գրեք մեզ deutschland%27%de,redaktion    էլեկտրոնային փոստով կամ կիսեք Ձեր մտքերը մեր սոցիալական մեդիացանցերի միջոցով։

  www.facebook.com/deutschland.de

www.twitter.com/de_deutschland

instagram.com/deutschland.de

blog.deutschland.de