Երկկողմ քաղաքական հարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև

1992թ. հունվարի 31-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ և խորանալ:

Այս մասին է վկայում նաև փոխադարձ այցելությունների թվի աճը, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամերտի 2013թ. մարտի 5-ից 7-ը, Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի 2016թ․ հունիսի 29-ից 30-ը և 2014թ․ հոկտեմբերի 23-ին Հայաստան կատարած այցելությունները, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բեռլին՝ 2016թ․ ապրիլին։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունում է ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերին

Արտգործնախարար Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս

Արտգործնախարար Շտայնմայերը չորեքշաբթի՝ հունիսի 29-ին, եռօրյա այցով ժամանեց Հարավային Կովկաս: Այցն ամբողջովին ընթանում էր ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակում: Հայաստանում և Ադրբեջանում կայացած քաղաքական հանդիպումների կիզակետում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն էին․

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի այցը Հայաստան

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանը 2016թ. մայիսի 23 – 26-ը այցելել էր Երևան: Երևանում նա քաղաքական հանդիպումներ ունեցավ նախագահ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև իշխող և ընդդիմադիր խմբակցությունների այլ խորհրդարանականների հետ:

ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ մամլո ասուլիսից առաջ

Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Գերմանիա

2016թ. ապրիլի 6-ին Բեռլին կատարած իր այցի ընթացքում նախագահ Սարգսյանը հանդիպեց Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ վերջինս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ծավալված վերջին զարգացումները Մերկելի խոսքով «մտահոգիչ են»: Գերմանիան իր ջանքերն է ներդնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Երկկողմ քաղաքական հարաբերություններ

Deutsch-armenische Beziehungen - Fahnenpin