Արտգործնախարար Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս

ԳԴՀ արտգործնախարար Շտայնմայերը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության հուշահամալիրում նկարը մեծացնել ԳԴՀ արտգործնախարար Շտայնմայերը ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հետ միասին ծաղկեպսակ է դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (© Florian Gaertner/photothek.net) Արտգործնախարար Շտայնմայերը չորեքշաբթի՝ հունիսի 29-ին, եռօրյա այցով ժամանեց Հարավային Կովկաս: Այցն ամբողջովին ընթանում էր ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակում: Հայաստանում և Ադրբեջանում կայացած քաղաքական հանդիպումների կիզակետում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն էին: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուրբաթ՝ հուլիսի 1-ին, Շտայնմայերը բացեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստը:

Այց՝ ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակում

Չնայած Մեծ Բրիտանիայում Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի պատճառով Եվրոպայում ծավալված հուզումներին՝ Գերմանիայի արտգործնախարարը պարտավոր է նվիրվել նաև այլ հրատապ խնդիրների: Արտգործնախարար Շտայնմայերը հունիսի 29-ին եռօրյա այցով ժամանել էր Հարավային Կովկաս: ԳԴՀ արտգործնախարարի մամլո ասուլիսը իր հայ պաշտոնակցի հետ նկարը մեծացնել ԳԴՀ արտգործնախարարի մամլո ասուլիսը իր հայ պաշտոնակցի հետ (© Երևանում Գերմանիայի դեսպանություն)

Այցի կարևորագույն թեմաներից էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը կրկին բռնկվեց ապրիլի սկզբին և իր մեջ դեռևս սրվելու վտանգ է պարունակում: Նախարարը համարում է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, առանձնակի պատասխանատվություն է կրում հնարավորին շուտափույթ մեղմելու այս հակամարտությունը՝ ընդ որում այդ անելով «հրադադարի պահպանման, փոխվստահություն ձևավորող միջոցառումների և բանակցություններին շուտափույթ վերադառնալու միջոցով»:

ԵԱՀԿ կարևոր դեր ուներ նաև Թբիլիսիում կայացած հանդիպումներում. ուրբաթ Շթայնմայերն այնտեղ ազդարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ տարեկան նիստի բացումը:

Առաջին կանգառ՝ Երևան, Հայաստան

ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նկարը մեծացնել ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վատեր Շտայնմայերի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ (© ՀՀ Նախագահի աշխատակազմ) Կովկասյան այցի առաջնատակտն արտգործնախարար Շտայնմայերի հանդիպումն էր իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, նաև՝ Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ, ինչպես նաև Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի իրավիճակին՝ Շտայնմայերն ասել է. «Մենք հետևողականորեն ջանում ենք քայլել հակամարտությանը տևական լուծում գտնելու ճանապարհով» և հավելել, որ եթե անգամ հրադադարը երկու երկրների միջև դեռևս պահպանվում է, ստատուս քվոն տևականորեն պահել հնարավոր չէ: Շնորհիվ հակամարտության լուծմանն ուղղված ամենատարբեր քայլերի, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների և ԵԱՀԿ շրջանակում ծավալվող ջանքերի, իրավիճակն ապրիլի համեմատ,  այնուամենայնիվ, հանդարտվել է: «Կարծում եմ, որ սա խոսում է այն մասին, որ մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք», ասել է նախարարը: Այժմ նպատակը պետք է լինի այս պահը պահպանելը՝ հասնելու համար բուն բանակցությունների գործընթացի վերսկսմանը:

Հաջորդիվ արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս հանդիպմանը ևս գլխավորապես խոսվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:

Հինգշաբթի առավոտյան՝ հունիսի 30-ին, Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը հիշեցնում է 1915թ. հայերի նկատմամբ իրակականացված ջարդերի ու ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ երևանյան գրասենյակում հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նկարը մեծացնել ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ երևանյան գրասենյակում հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ (© Florian Gaertner/photothek.net) տեղահանությունների մասին: Բաքու մեկնելուց առաջ արտգործնախարարը հանդիպել է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Դեպի Բաքու և Թբիլիսի 

Ադրբեջանի մայրաքաղաքում Շտայնմայերը հանդիպել է իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ծրագիրը նախատեսում էր նաև այցելություն ադրբեջանցի ներքին փախստականների բնակավայրերից մեկը:

Կովկասյան այցի ավարտին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քաղաքական հանդիպումներ էին նախատեսված  արտգործնախարար Միխայիլ Ջաանելիձեի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:


Արտգործնախարար Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Լուսանկարներ