Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի այցը Հայաստան

նկարը մեծացնել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանը 2016թ. մայիսի 23 – 26-ը այցելել էր Երևան: Երևանում նա քաղաքական հանդիպումներ ունեցավ նախագահ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև իշխող և ընդդիմադիր խմբակցությունների այլ խորհրդարանականների հետ: Մամլո ասուլիսին տիկին Բուլմանն անդրադարձավ հունիսի 2-ին Բունդեսթագի նախատեսած բանաձևի ընդունմանը: Ցեղասպանության զոհերի ոգեկոչումն ու արժանի հիշատակումը կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև փոխըմբռնման հասնելու ճանապարհին: Բանաձևում Գերմանիան կճանաչի նաև պատմական պատասխանատվության իր բաժինը՝ որպես այն ժամանակվա Թուրքիայի դաշնակցային գործընկեր:

Բունդեսթագի փոխնախագահի այցը Հայաստան