Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Գերմանիա

2016թ. ապրիլի 6-ին Բեռլին կատարած իր այցի ընթացքում նախագահ Սարգսյանը հանդիպեց Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ մամլո ասուլիսից առաջ նկարը մեծացնել ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ մամլո ասուլիսից առաջ (© picture alliance / abaca) Կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ վերջինս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ծավալված վերջին զարգացումները Մերկելի խոսքով «մտահոգիչ են»: Գերմանիան իր ջանքերն է ներդնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հղում կատարելով Գերմանիայի՝ ԵԱՀԿ ներկայիս նախագահությանը՝ կանցլերը նշել է, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչ եռանախագահների բանակցային ջանքերին: Մերկելն ասել է, որ արտգործնախարար Շտայնմայերն այդ հարցում կառուցողական դեր կստանձնի: «Ընդունելի և երկարատև զինադադարին» ուղղված ջանքերը «խստագույնս հրատապ են», ընդգծել է կանցլերը:

Մերկելն ընդգծել է հակամարտությունների լուծման կարևորությունը: Հատկապես Հայաստանի նման երկիրն իր աշխարհագրական դիրքի պատճառով ավելի լավ հարևանային հարաբերություններով կարող էր դյուրացնել իր զարգացումը: Գերմանիան «կառուցողական օգնություն կցուցաբերի» հակամարտությունների լուծման ճանապարհին: Կանցլերը սակայն գիտակցում է, որ «այն, ինչ տևում է 23 տարի, մեկ այցով կամ մի նոր փորձով լուծել հնարավոր չէ»:

Նախագահի Բեռլին կատարած այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական վիճակին և արտաքին քաղաքականությանը: Մերկելը նշել է, որ ըստ ՀՀ նախագահի՝ Իրանի միջուկային համաձայնագիրը Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր քայլ է: Մերկելն անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը՝ նշելով, որ Գերմանիան հարգում է այդ որոշումը. «Մենք չենք ցանկանում «կամ - կամ»: Նա կարևորել է Եվրամիության ներսում, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան լավ հարաբերությունները:

Խոսվել է նաև Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության մասին: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս հակամարտությամբ պայմանավորված՝ այժմ նպաստավոր հիմքեր չկան նախաձեռնությունների համար»,- հայտնել է Մերկելը: Հանդիպման ավարտին կանցլերը նշել է, որ Գերմանիան ցանկանում է Հայաստանի համար հուսալի գործընկեր լինել:

Նախագահ Սարգսյանին ընդունել է նաև Բունդեսթագի նախագահ Լամմերտը: Հանդիպման առանցքում Հայաստանի սահմանադրական և խորհրդարանական բարեփոխումներն էին, ինչպես նաև համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջև: Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները: «Սահմանադրական բարեփոխումների ընթացքին Բունդեսթագում հետևել են մեծ հետաքրքրությամբ և համակրությամբ»,- հայտնել է նա: Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նկարը մեծացնել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ (© Florian Gaertner/photothek.net) «Ժողովրդավարական խորհրդարանը ճանաչվում է խորհրդարանական փոքրամասնությունների և նրանց իրավունքների նկատմամբ վերաբերմունքից:  Խորհրդարանական ժողովրդավարության էությունը պայմանավորված է նաև կառավարության գործողությունների վրա փոքրամասնությունների ունեցած ազդեցության հնարավորությամբ: Բացի այդ՝ այդ փոքրամասնությունները պետք է խաղի արդար կանոններով օգտվեն լրատվամիջոցներից»,- ասել է Բունդեսթագի նախագահը:

Զրույցի առարկա էր նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի անկլավի շուրջ: Կողմերը ողջունեցին հարավային Կովկասում հակամարտության կողմերի միջև հրադադարի նոր ձեռք բերված պայմանավորվածությունը:

Մինչ այդ՝ առավոտյան, արդեն տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Երկկողմ հարաբերություններից բացի զրույցի առանցքում նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային տարածաշրջանում տիրող ներկայիս վիճակն էր

Արտգործնախարար Շտայնմայերն իրավիճակն այսպես է գնահատում.

«Ներկայում շատ փխրուն վիճակ է տիրում: Այդ պատճառով էլ այսօր առավոտյան հայկական կողմի հետ իմ հանդիպման ուղերձն այս էր. ով ձգտում է պահպանել ներկայիս ստատուս քվոն, ռիսկի է գնում, որ անկանոն պարբերականությամբ կրկին ու կրկին նոր ուժային բռնկումներ կգրանցվեն:

Ուստի երկու-երեք բան կա, որոնց պետք է հետևենք այժմ ներդրվող ջանքերի երկար շղթայում: Առաջինը՝ կայունորեն ապահովենք կողմերի հրաժարումը  զենքի հետագա կիրառումից: Երկրորդ՝ սկսենք իրավիճակը կայունացնելուն և վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված մի նախապատրաստական գործընթաց՝ հույս ունենալով, որ ոչ շատ հեռու ապագայում այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կվերսկսվեն բանակցությունները տարածաշրջանի ապագա կարգավիճակի շուրջ»:

Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Գերմանիա

Deutsch-armenische Beziehungen - Fahnenpin