Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) բուհերի շրջանավարտների համար

Internationales Parlamentsstipendium (IPS) նկարը մեծացնել (© Deutscher Bundestag) Գերմանիայի Բունդեսթագը ԲԵռլինի համալսարանների հետ համատեղ ամեն տարի տրամադրում է 120 կրթաթոշակ 41 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

Ծրագիրը տևում է մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը: 

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ: Գերմանիայի Բունդեսթագը ՄԽԿ-ծրագրի օգնությամբ նպաստում է մասնակից երկրներում դեմոկրատական արժեքների կայացմանն ու ամրապնդմանը։

Մասնակիցները Գերմանիայի Բունդեսթագի բյուջեից ստանում են ամսական կրթաթոշակ 500 եվրոյի չափով: Բացի այդ, այն հոգում է բնակության, բժշկական և պատահարների ապահովագրության, ինչպես նաև Բեռլին ժամանելու և մեկնելու ճանապարհային ծախսերը:

Յուրաքանչյուր տարվա ՄԽԿ դիմումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է Գերմանիայի դեսպանության կայքէջում:

Մանրամասն տեղեկություններ ծրագրի մասնակցության պայմանների մասին կարդացեք Բունդեսթագի կայքում՝ www.bundestag.de/ips

IPS-Alumniverein Armenien

ՄԽԿ հայաստանյան շրջանավարտների միությունը

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրի Հայաստանի շրջանավարտների միությունը ստեղծվել է 2008 թվականին...

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)

Tag der Ein-und Ausblicke