Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի շնորհանդես

նկարը մեծացնել

Սիրով հրավիրում ենք Հայաստանի բուհերի գերմանախոս ուսանողներին ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 13.30-ին, մասնակցել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական հալասարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ) անցկացվելիք Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)ծրագրի շնորհանդեսին, որի ընթացքում կներկայացվի ծրագիրը և Բեռլինում ուսման հնարավորությունները։

Գերմանիայի Բունդեսթագն ամեն տարի տրամադրում է Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 41երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտներին, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ Auftaktveranstaltung 2017 նկարը մեծացնել (© Bundestag/Marc-Steffen Unger)

Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում: Բացի այդ, կրթաթոշակակիրները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում հանդիսանում են Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն ունենում մասնակցելու Ազատ համալսարանի և Տեխնիկակկան համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ:

ՄԽԿ ծրագրի պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 1-ից 2-ը ժամանելու է Հայաստան` ընտրելու 2018թ. ՄԽԿ ծրագրի կրթաթոշակակիրներին:

Պատվիրակությունը ցանկանում է օգտագործել այս առիթը հայ ուսանողների համար ՄԽԿ ծրագրի և Բեռլինում ուսման հնարավորությունների մասին շնորհանդես կազմակերպելու համար: