Մարդու իրավունքների պաշտպանություն

Das Gewinnerlogo

Հիմնադրույթներ

Գերմանիայի քաղաքականությունը մարդու իրավունքների ոլորտում մեկ հստակ նպատակ է հետապնդում՝ պաշտպանել մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Ներպետական մակարդակում նույնպես Գերմանիան ընդունում է մարդու իրավունքներն արդեն իսկ սահմանադրության առաջին հոդվածում. «Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է։ Բոլոր պետական իշխանությունների պարտքն է հարգել և պաշտպանել այն։ Այդ իսկ պատճառով գերմանական ժողովուրդը մարդու անխախտելի և անբաժանելի իրավունքներն ընդունում է իբրև յուրաքանչյուր մարդկային հասարակության, աշխարհում խաղաղության և արդարության հիմք»։ Գերմանիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրեթե բոլոր համաձայնագրերի անդամ է, ինչպես նաև ընդունել է մարդու իրավունքներին առնչվող եվրոպական բոլոր առանցքային նորմերը։

The Basketball Artists School

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր

Գերմանիայի արտգործնախարարությունն արտերկրում իր ներկայացուցչությունների միջոցով ֆինանսավորում է մի շարք ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայաստանում աջակցություն ստացած որոշ ծրագրերի կարող եք ծանոթանալ այստեղ․

Bärbel Kofler

Դաշնային կառավարության հանձնակատար

2016 թվականի մարտի 1-ից դաշնային կառավարության մարդու իրավունքների քաղաքականության և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատարը Բեռբել Քոֆլերն է։ Հանձնակատարը կոնտակտային անձ է մարդու իրավունքների քաղաքականության և մարդասիրական օգնության հարցերով։

Profile

Կոնտակտային անձ ԳԴՀ դեսպանությունում

Ֆոլքեր Էբել

Հեռախոս՝ +374-10-523279