Ծրագրերի աջակցում

Projektantrag նկարը մեծացնել (© Artua - http://www.artua.com/)

Աջակցության հնարավորություն դեսպանությունների կողմից

Եթե Դուք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված սեփական ծրագրեր եք իրականացնում, ապա կարող եք դիմել մեր դեսպանություն՝ աջակցության համար։

Հիմնական ուղղությունները

Մենք մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բազմաբնույթ ծրագրերի ենք աջակցում։ Աջակցության համար առանցքային թեմաներից են քաղաքացիական հասարակության հզորացումը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց, հաստատությունների և լրատվամիջոցների աջակցումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը և աջակցումը, մահապատիժների հետաձգմանն ու դրանց վերացմանը վերաբերող ծրագրերը, ինչպես նաև սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությունը։