Աջակցություն երեխաների իրավունքների ամրապնդմանն ուղղված ծրագրին

նկարը մեծացնել

Մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար արժեքներից է: Մարդու իրավունքները ներառում են նաև երեխաների իրավունքները: Քանի որ երեխաները հասարակության ամենաթույլ և խոցելի խմբերից են, նրանց պաշտպանությունը չափազանց առանձնահատուկ նշանակություն է ստանում: Այդ պատճառով  Երևանում Գերմանիայի դեսպանությունն արդեն տարիներ ի վեր Հայաստանում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը Հայաստանում: Դեսպանությունն այս հարցում սերտորեն և մեծ վստահությամբ համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ:

2016թ. դեկտեմբերի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կնքվեց աջակցային պայմանագիր՝ «Երեխաների իրավունքների գնահատման գործիքակազմ» թեմայով 2016թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք հերթական սեմինարի իրականացման վերաբերյալ: Դեսպանությունը համապարփակ ֆինանսական աջակցություն կտրամադրի այս մեկօրյա սեմինարին, որին կմասնակցեն կառավարության, քաղհասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և, իհարկե, երեխաներ ու պատանիներ՝ թվով 70 հոգի:

  Միջոցառման նպատակն է սոցիալական մարմինների և կառույցների աշխատակիցներին, նախարարությունների աշխատակազմերի և Հայաստանի հետ միջազգային տեխնիկական համագործակցություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնել այն գործիքաշարը, որն անհրաժեշտ է Հայաստանում երեխաների և պատանիների իրավունքների ներկայիս վիճակը գնահատելու համար: Այս ճանապարհով ստացված տեղեկույթները պետք է հիմք դառնան առավել ակտիվորեն խթանելու երեխաների և պատանիների, նաև՝ հասարակության եզրային խմբերի երեխաների ու պատանիների մասնակցությունը քաղաքացիական հասարակության աշխատանքներին:  Այս եղանակով պետք է հանրային, վարչարարության և արդարադատության ոլորտներում խթանվի անչափահասների իրավունքների վերաբերյալ ընկալումը, ընդ որում նաև սեռային իրավահավասարության առումով, ինչպես խրախուսվում է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների կոնվենցիայով»:

Աջակցություն երեխաների իրավունքների ամրապնդմանն ուղղված ծրագրին