Հիմնադրույթներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը․ Ժնև, Շվեյցարիա նկարը մեծացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը․ Ժնև, Շվեյցարիա (© picture alliance)

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

1948 թվականին, ավելի քան վաթսուն տարի առաջ, կանայք և տղամարդիկ աշխարհի բոլոր կողմերից հավաքվեցին Փարիզում, արդարացի ու խաղաղ աշխարհի իրենց արտասովոր տեսլականը մարդկությանն առաջարկելու համարնրանք ընդունեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Հռչակագիրն ելնում է այն հանգամանքից, որ մարդիկ «ի ծնե օժտված են արժանապատիվ ապրելու, հավասար և անօտարելի իրավունքներով» և ընդունում է նրանց այդ իրավունքները՝ առանց տարբերակելու նրանց ըստ մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի և այլ նմանատիպ չափանիշների։ Սա հենց այն է, ինչ պետք է հասկանալ մարդու իրավունքներ ասելով։ Մարդու իրավունքներն այն իրավունքներն են, որոնք տրված են յուրաքանչյուրին զուտ միայն նրա մարդ լինելու համար, անկախ այն հատկանիշներից, որոնք մեզ՝ մարդկանց, տարբերակում են միմյանցից։

ՄԱԿ-ի քաղաքացիական և սոցիալական իրավունքների մասին դաշնագրերը

Այս հռչակագիրը 1966 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ երկու դաշնագրերի՝ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի և  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հետ միասին կազմում է այսպես կոչված «Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիրը»։ Այն լրացվում է մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ պայմանագրերով, որոնցում առավել կոնկրետ դրույթներ են ամրագրված խտրականությունների, ինչպես օրինակ՝ կանանց կամ ռասայական խտրականության դեմ, կամ մարդու իրավունքների պաշտպանության առանցքային հարցերը, ինչպիսիք են՝ խոշտանգումների կամ ստրկության բացարձակ արգելումը։ Այս համաձայնագրերը և դրանց բաղկացուցիչ մաս կազմող արձանագրությունները, որոնցում, օրինակ, բողոքներ ներկայացնելու հնարավորությունների կամ յուրահատուկ պաշտպանական մեխանիզմների մանրամասներն են ամրագրված, այսօր վավերացվել են բազմաթիվ պետությունների կողմից։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Եվրոպական մակարդակով 1950 թվականին ընդունվեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, որը նույնիսկ դատական կարգով իրավական պահանջների հնարավորություն է ընձեռում։ Եվրոպական միության Լիսաբոնի պայմանագիրը նույնպես, որն  ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերից, հստակ դրույթներ է պարունակում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Մարդու իրավունքների անքակտելիությունը

Մարդու իրավունքները հաճախ երեք սերունդների կամ փուլերի  են բաժանում։ Առաջինն ընդգրկում է քաղաքացիական և քաղաքական իրավունքները, ինչպես օրինակ՝ ապրելու և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, ազատության, սեփականության, խոսքի և կարծիքի ազատության, հավաքների, կրոնի, դավանանքի ազատության իրավունքները։ Երկրորդ սերնդի իրավունքներ են համարվում տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, որոնց տակ կարելի է հասկանալ օրինակ՝ պատշաճ կենսամակարդակի, ներառյալ պատշաճ սննդի, աշխատանքի և դրա դիմաց համապատասխան վարձատրության, արհեստակցական միություններ ստեղծելու, ընտանիքի, հղիների, մայրերի ու երեխաների հատուկ հոգածության իրավունքները, հասանելի լավագույն առողջական վիճակի իրավունքը, կրթության իրավունքը կամ մշակութային կյանքին մասնակցություն ունենալու իրավունքը։ Այս բոլորը լրացվում են երրորդ սերնդի հանրային իրավունքներով, ինչպիսիք են զարգացման կամ խաղաղության իրավունքը։ Ամեն դեպքում, մարդու իրավունքները երեք սերունդների բաժան Grundgesetz նկարը մեծացնել (© dpa) ելու այս մոտեցումն այսօր փոխարինվում է մարդու բոլոր իրավունքների անքակտելիության և դրանց փոխադարձ կախվածության խորը ըմբռնմամբ։ Մարդը չի կարող վայելել իր քաղաքական և քաղաքացիական իրավունքները, եթե նրան հասանելի չեն նվազագույն կենսապայմանները։ Մյուս կողմից էլ՝ տնտեսական և սոցիալական ձեռքբերումները չպետք է լինեն ազատության սահմանափակման հաշվին։

Գերմանական սահմանադրությունը

Ներպետական մակարդակում նույնպես Գերմանիան ընդունում է մարդու իրավունքներն արդեն իսկ սահմանադրության առաջին հոդվածում. «Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է։ Բոլոր պետական իշխանությունների պարտքն է հարգել և պաշտպանել այն։ Այդ իսկ պատճառով գերմանական ժողովուրդը մարդու անխախտելի և անբաժանելի իրավունքներն ընդունում է իբրև յուրաքանչյուր մարդկային հասարակության, աշխարհում խաղաղության և արդարության հիմք»։ Գերմանիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրեթե բոլոր համաձայնագրերի անդամ է, ինչպես նաև ընդունել է մարդու իրավունքներին առնչվող եվրոպական բոլոր առանցքային նորմերը։

(Copyright: Auswärtiges Amt)