Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր

Գերմանիային արտգործնախարարությունը տարեկան շուրջ 120-ից մինչև 140 ծրագիր է ֆինանսավորում՝ առաջին հերթին Աֆրիկայի, Ասիայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի զարգացող և անցումային երկրներում։ Հաճախ մոտ 10․000 եվրո գումարային օժանդակությամբ հնարավոր է դառնում նշանակալից ու կայուն աջակցություն ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանությանն առանձին երկրներում։

Աջակցություն երեխաների իրավունքների ամրապնդմանն ուղղված ծրագրին

Մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար արժեքներից է: Մարդու իրավունքները ներառում են նաև երեխաների իրավունքները: Քանի որ երեխաները հասարակության ամենաթույլ և խոցելի խմբերից են, նրանց պաշտպանությունը չափազանց առանձնահատուկ նշանակություն է ստանում: Այդ պատճառով  Երևանում Գերմանիայի դեսպանությունն արդեն տարիներ ի վեր Հայաստանում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը Հայաստանում: Դեսպանությունն այս հարցում սերտորեն և մեծ վստահությամբ համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ:

Պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ

Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար:

Դեսպան Ռայներ Մորելը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ստորագրում են պայմանագիրը

Ֆինանսական աջակցություն Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող ծրագրի իրականացմանը

Երևանում Գերմանիայի դեսպանությունը 2015թ․ ապրիլի 14-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր՝ այդ հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում «Ներազդել կանանց իրավունքների օրակարգի վրա» ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցության մասին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աջակցություն կցուցաբերի այս ծրագրին 33․000 եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով։