Ռազմաքաղաքական համագործակցություն

2010թ. հուլիսից Հայաստանը խաղաղապահ առաքելության բրիգադի մոտ 120 զինվորականներով շարունակաբար մասնակցում է Աֆղանստանում Հյուսիսի տարածաշրջանային հրամանատարության  Գերմանական հրամանատարության (նախկին ISAF, այժմ՝ RSM) գործողություններին: Հայ զինվորականները տարիներ շարունակ փայլուն աջակցություն են ցուցաբերում Աֆղանստանում տեղակայված Գերմանական հրամանատարությանը: Նրանց նախապատրաստական կրթությունն անցնում է սկզբում Հայաստանում և ապա մի քանի շաբաթով՝ Գերմանիայում:

BMVG

«Ներքին առաջնորդություն. Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով դասախոսություն

2017թ. մարտի 20–24-ը Ներքին առաջնորդության կենտրոնի (Միջազգային համագործակցություն, Շտրաուսբերգ) աշխատակիցներ փոխգնդապետ Մարտին Գերսթները և ֆրեգատային կապիտան Մարտին Պիշոն Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարեկան երկկողմ ծրագրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մագիստրատուրայում ուսանող շտաբային սպաների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կուրսանտների և սպայական թեկնածուների համար դասախոսություններ կարդացին «Ներքին առաջնորդություն. Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով:

Ռազմաքաղաքական համագործակցություն

Նորակոչիկներ. զինվորական գործի ուսուցում