Դասախոսություն զինված ուժերում ներքին առաջնորդության թեմայով

2017թ. մարտի 20 – 24-ը Ներքին առաջնորդության կենտրոնի (Միջազգային համագործակցություն, Շտրաուսբերգ) աշխատակիցներ փոխգնդապետ Մարտին Գերսթները և ֆրեգատային կապիտան Մարտին Պիշոն Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարեկան երկկողմ ծրագրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մագիստրատուրայում ուսանող շտաբային սպաների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կուրսանտների և սպայական թեկնածուների համար դասախոսություններ կարդացին «Ներքին առաջնորդություն. Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով: Սա այս թեմատիկ շարքի երրորդ սեմինարն էր, որն այս անգամ տեղի ունեցավ Երևանում. 2016թ. Գերմանիան հանդես էր եկել որպես հյուրընկալ կողմ:

«Միջազգային համագործակցություն – ժողովրդավարությունը զինված ուժերում» սեմինարը մի հարթակ է՝ երկկողմ հարաբերություններ հիմնելու և խորացնելու  Գերմանիայի և ոչ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ պետությունների զինված ուժերի միջև, ինչպես նաև հիմքեր հաստատելու խվելի խոր, կառուցվածքային գործակցության համար: Բացի այդ՝ գործընկեր կողմին փոխանցվում է զինված ուժերում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և  դրանք հասարակական կյանքին համապատասխանեցնելու գերմանական փորձը:

Բովանդակային առումով սեմինարը խորությամբ արծարծում էր «Ներքին առաջնորդության» և զինված ուժերի՝ ժողովրդավարական սկզբունքով զարգացման հայեցակարգը: Սեմինարի համար հիմք ծառայեցին առաջնորդության սկզբունքների շուրջ երկխոսությունը, ինչպես նաև առաջնորդության ու զինվորի ինքնագիտակցության վերաբերյալ համընդհանուր պատկերացում կազմելու խնդիրը: Թեմատիկ առանցքը «Ներքին առաջնորդության» զարգացումն ու այն մշտապես հասարակական և աշխարհաքաղաքական հիմնադրույթներին համահունչ դարձնելու խնդիրն էր: Դասախոսությունների և քննարկումների ընթացքում մասնավորապես պարզ դարձավ «Ներքին առաջնորդության» բազմաշերտությունը և թե ինչպես է այն խարսխված ռազմական հանձնարարությունների կատարման ոլորտում: Քննարկման և մտքերի փոխանակման առանցքում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության, Գերմանիայի Բունդեսթագի ռազմական հանձնակատարի (օմբուդսմենի), կարգապահական իրավունքի, քաղաքական կրթության, ընտանիքի և ծառայության համատեղելիության, հոգևոր ծառայության և էթիկայի, ինչպես նաև ժամանակակից առաջնորդության սկզբունքների վերաբերյալ թեմաներն էին:

Դասախոսություն զինված ուժերում ներքին առաջնորդության թեմայով

BMVG