Քաղաքական հիմնադրամների գործունեությունը Հարավային Կովկասում

Քաղաքական հիմնադրամները Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված քաղաքական կուսակցություններին հարող հաստատություններ են, որոնց գործունեությունն առաջին հերթին առնչվում է բնակչության քաղաքական կրթությանը, շնորհաշատ անձանց աջակցությանը և զարգացման համագործակցությանը:

Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում տարբեր նախագծեր են իրականացնում հետևյալ քաղաքական հիմնադրամները.

Konrad-Adenauer-Stiftung e.V.

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ (KAS)

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում գործունեություն է ծավալում իր երևանյան մասնաճյուղի և Թբիլիսիում գտնվող տարածաշրջանային գրասենյակի միջոցով.

Friedrich-Ebert-Stiftung e.V.

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից հարավկովկասյան երեք երկրներում իրականացվող բոլոր ծրագրերը համակարգում է հիմնադրամի՝ Թբիլիսիում գտնվող տարածաշրջանային գրասենյակը.

Heinrich-Böll-Stiftung e.V.

Հայնրիխ Բյոլ հիմնադրամ

Հարավկովկասյան երկրներում Հայնրիխ Բյոլ հիմնադրամը ներկայացված է Թբիլիսիում տեղակակված տարածաշրջանային գրասենյակով.

Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ

Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում և իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար։

Քաղաքական հիմնադրամներ

Erdkugel