Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ (DGAP)

Որպես անկախ, ոչ կուսակցական և շահույթ չհետապնդող միություն՝ Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդը (DGAP) ավելի քան 50 տարուց ի վեր նպաստում է Գերմանիայում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կարծիքի ձևավորմանը: Այս կազմակերպությունն է հրատարակում Գերմանիայում առաջատար արտաքին քաղաքական "Internationale Politik" (IP) ամսագիրը:

Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի գործունեության նպատակներն են՝

  • աջակցել Գերմանիայում արտաքին քաղաքական թեմաներով քննարկումների անցկացմանը,
  • խորհրդատվություն տրամադրել քաղաքական, տնտեսական և քաղաքացիական հասարակության ոլորտների    որոշումներ կայացնող ներկայացուցիչներին,
  • հանրությանը տեղեկատվություն տրամադրել միջազգային քաղաքական հարցերի վերաբերյալ,
  • խթանել Գերմանիայում արտաքին քաղաքական հարցերով շահագրգռվածությունը,
  • նպաստել Գերմանիայի արտաքին քաղաքական դերի բարձրացմանը աշխարհում:

Ստորև նշված կայքում կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ անգլերենով.

Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ (DGAP)

Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ (DGAP)