Գիտություն և քաղաքականություն հիմնադրամ (Stiftung Wissenschaft und Politik)

Գիտություն և քաղաքականություն հիմնադրամը (Միջազգային քաղաքականության և անվտանգություն գերմանական ինստիտուտ (SWP)) անկախ գիտական հաստատություն է, որն արտաքին քաղաքական և անվտանգության քաղաքականության ոլորտներում իր կատարած վերլուծությունների հիման վրա խորհրդատվություն է իրականացնում Բունդեսթագի և Դաշնային կառավարության համար:

Նշված բնագավառներում այն գերմանական ամենամեծ կազմակերպություններից մեկն է և միևնույն ժամանակ կարևոր փաստագրական և տեղեկատվական աղբյուր է հանդիսանում բոլոր այն արտասահմանյան դիտորդների համար, ովքեր հետաքրքրվում են Գերմանիայում արտաքին քաղաքական թեմաների շուրջ ծավալվող քննարկումներով:

Մանրամասն տեղեկություններ անգլերենով կարող եք քաղել հիմնադրամի պաշտոնական կայքում.

Գիտություն և քաղաքականություն հիմնադրամ (SWP)

Stiftung Wissenschaft und Politik