Սահմանվել է նախկին խորհրդային ռազմագերիներին հատկացվող միանվագ դրամական նպաստին դիմելու վերջնաժամկետ

Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում էր կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:

Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:

Դեսպանությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սույն նպաստի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է: Դիմումը կարող է գրավոր ներկայացվել Կենտրոնական ծառայությունների և գույքային վիճելի հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:

Դիմումի ձևաթղթերը կարելի է ներբեռնել և ընթացակարգի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի վերաբերյալ բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից՝

http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/start.html

Տեղեկությունները հասանելի են գերմաներենով, անգլերենով և ռուսերենով:

Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով.

http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/englisch/start.html

Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով․

http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/russisch/start.html

Միանվագ դրամական նպաստ՝ նախկին խորհրդային ռազմագերիներին

Ausstellung Zwangsarbeit