Ֆրանս-գերմանական մրցանակ՝ հանուն հնարավորությունների հավասարության

նկարը մեծացնել

Հայաստանում  Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանությունները 2017թ. առաջին անգամ կշնորհեն «Ֆրանս-գերմանական մրցանակ՝ հանուն հնարավորությունների հավասարության»: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 11-ին Մատենադարանում։

1000,- եվրո մրցանակային պարգևը կտրամադրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամների, որբերի և հասարակության այլ խոցելի խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում:  Մրցանակաբաշխության նպատակն է նաև հանրության մեջ առավել ընդգրկուն ներկայության հնարավորություն ընձեռել մրցանակակրին:

2010թ. ի վեր աշխարհի մի շարք երկրներում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանություններն աչքի են ընկնում հասարակության խոցելի խմբերի խնդիրների լուծմանն ուղղված իրենց սերտ և արդյունավետ համագործակցությամբ:

Մինչև 2017թ. նոյեմբերի 15-ը ներառյալ անհատ անձինք, ոչ կառավարական կազմակերպությունները, հիմնադրամները և այլ՝ շահույթ չհետապնդող կառույցները կարող են ներկայացնել իրենց՝ 2017թ. այն նախագծերը, որոնք իրականացվել են ընդդեմ խտրականության կամ հանուն հասարակության մեջ հավասար հնարավորությունների: Փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն կամ հայերեն. տպագիր ոչ էլեկտրոնային նյութերը կարելի է հանձնել նաև թղթային տարբերակով: Էլեկտրոնային հասցեներն են. eriw%27%auswaertiges-amt%27%de,info և   diplomatie%27%gouv%27%fr,frederique%27%reinbold :

Նոյեմբերին երկու դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին բոլոր ներկայացված հայտերից կընտրի խտրականության դեմ և  հանուն հավասար հնարավորութունների պայքարում իրականացված լավագույն աշխատանքը:

Մրցանակը հաղթողին կհանձնվի 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ միջազգային հանրության կողմից Մատենադարանում կազմակերպված Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված արարողության ընթացքում:

Ստորև հայտամրցույթի պայմաններն ու լրացման ենթակա ձևաթուղթը․