Գերմանական տնտեսական միավորում

Գերմանական տնտեսական միավորման լոգոտիպը նկարը մեծացնել (© Գերմանական տնտեսական միավորում)

2016թ․ ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման (ԳՏՄ) հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ ԳՏմ բացման արարողությանը մասնակցում էին նաև շուրջ 40 գործարարներ ու ձեռնարկատերեր, որոնցից 27-ն արդեն իսկ համաձայնվել են դառնալ ԳՏՄ անդամ։

Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ/DWV) 2013թ. մարտից իր ճյուղային գրասենյակով ներկայացված էր Երևանում և գործում էր Թբիլիսիի ԳՏՄ ենթակայությամբ: Այժմ արդեն Հայաստանում որպես ինքնուրույն կառույց գործող Գերմանական տնտեսական միավորումը Գերմանիայի Արտաքին առևտրի պալատի և Առևտրաարդյունաբերական պալատի (AHK/IHK) պաշտոնական գործընկերն է և շարունակում է համագործակցել ԳՏՄ վրաստանյան ներկայացուցչության հետ։

ԳՏՄ հայաստանյան գրասենյակի ղեկավարը Դիթմար Շթիլն է․

http://georgien.ahk.de/

2017թ․ ապրիլի 27-ից ԳՏՄ հայաստանյան գրասենյակն ունի նաև նոր վարչության նախագահ՝ Անդրե Ալվանդյանը։

ԳՏՄ վարչության անդամներն են՝

Հասնի Կոսեյան, Բեռլին Օպտիկս

Ալեքսան Տեր-Մինասյան, Բեռլին Արթ հյուրանոց

Աղասի Ավետիսյան, Գեմիմպեքս

ԳՏՄ ծառայությունների ոլորտը Հայաստանում ընդգրկում է հետևյալը․

  • բիզնես գործընկերների միջնորդում
  • պատվիրակությունների այցերի կազմակերպում
  • շուկայի վերլուծություններ
  • էքսպոների, տեղափոխման և արտահանման հարցերի խորհրդատվություն
  • իրավական, հարկային և մաքսային տեղեկությունների տրամադրում
  • հրատարակություններ, տնտեսական տեղեկատվական ամսագրի կանոնավոր հրապարակում

ԳՏՄ-ն հանդիսանում է նաև Messe Frankfurt ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ www.messefrankfurt.com ։ Այն ներկայացնում է նաև Ավագ փորձագետների ծառայությունը՝ www.ses-bonn.de ։

ԳՏՄ-ն Եվրոպական Բիզնես ասոցիացիայի անդամ է։

ԳՏՄ տեղեկատվական լրահոսին կարող եք բաժանորդագրվել հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ georgien%27%ahk%27%de,newsletter

ԳՏՄ հայաստանյան գրասենյակի հասցեն ու հեռախոսահամարները, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ ԳՏՄ գործունեության մասին ու նաև շատ այլ օգտակար հրապարակումներ կգտնեք ԳՏՄ համացանցային կայքում՝ www.georgien.ahk.de