Տնտեսություն

Երկկողմանի առևտուրը զգալիորեն աշխուժացնում է գերմանա-հայկական հարաբերությունները։ Պարբերաբար գերմանացի գործարարների պատվիրակություններ են այցելում Հայաստան և կապեր հաստատում։ Գերմանիան արտահանում է պատրաստի արտադրանք՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, քիմիական ապրանքներ և էլեկտրոնիկա, իսկ Հայաստանը հիմնականում մատակարարում է հումք, երկաթ և այլ մետաղներ։ 2009 թվականին երկկողմանի առևտրաշրջանառությունը կազմել է 224,5 միլիոն եվրո։

Գերմանիան ներգրավված է տնտեսական համագործակցության բազմաթիվ  ոլորտներում։ Կան ֆինանսական համագործակցության ծրագրեր (ՖՀ, պատասխանատու՝ Վերակառուցման վարկերի բանկ) և տեխնիկական համագործակցության ծրագրեր (ՏՀ, պատասխանատու՝ Միջազգային համագործակցության ընկերություն), որոնք լրացվում են InWent-ի կողմից իրականացվող ծրագրերով։ Բացի այդ, տեղում աշխատում են Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնի (CIM) փորձագետները։ Դրան գումարվում են նաև դեսպանության կողմից իրականացվող փոքր ծրագրերը։ Ընդհանուր առմամբ երկկողմանի ֆինանսական համագործակցության համար 2009-2010 թվականների համար Գերմանիան նախատեսել է հատկացնել 105,5 միլիոն եվրո։

Տնտեսական համագործակցության ծրագրերն ընդգրկում են  իրավական բարեփոխումներից և տարածաշրջանների զարգացումից բնապահպանությունով, էներգետիկայով, կրթությունով և աղքատության հաղթահարումով մինչև մասնավոր և ֆինանսական ոլորտների, ինչպես նաև առողջապահության զարգացումը։ Դեսպանությունը գործում է որպես միջնորդ դոնորների, կատարող կազմակերպությունների և Հայաստանում շահառուների ու հիմնարկությունների միջև։

Գերմանական ընկերությունները, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել Հայաստանում, աջակցություն են ստանում գործարար կապեր հաստատելու նպատակով։ Միաժամանակ Գերմանիան տնտեսական զարգացման տեսանկյունից գրավիչ է հայ գործարարների համար։ Գերազանց գիտությամբ և տեխնոլոգիաներով Գերմանիան ձգտում է ներգրավել ներդնողներին։

Գերմանական տնտեսական փոխգործակցություն

Հղումներ տնտեսական փոխգործակցություն ոլորտում ակտիվ գերմանական որոշ հաստատությունների համացանցային կայքերին.

Տնտեսություն

Aussenwirtschaft