Զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցություն

Զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ

Զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցության տեսանկյունից Հայաստանի համար Գերմանիան ԱՄՆ-ից հետո կարևորությամբ երկրորդ դոնոր երկիրն է։ 2014թ․ կայացած զարգացման քաղաքականության ոլորտի մասին միջկառավարական բանակցությունների ժամանակ Գերմանիան պատրաստակամություն է հայտնել տրամադրել 109,8 միլիոն եվրոյի չափով միջոցներ ֆինանսական համագործակցության համար։ Բացի այդ, 2014 թվականին նոր միջոցներ են հատկացվել այն ծրագրերի համար, որոնց մասնակցում է նաև Հայաստանը։  Տեխնիկական համագործակցության շրջանակում այդ միջոցները կազմում են ընդհանուր առմամբ 21 միլիոն եվրո, իսկ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերինը՝ մինչև 2 միլիոն եվրո։

Զարգացման քաղաքականության ոլորտի համագործակցությունը (կարճ՝ «ԶՀ») բաղկացած է պետական ԶՀ-ից, հումանիտար ուղղվածությամբ «Փոքր ծրագրերից» և հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ծրագրերից, որոնք ֆինանսավորվում են Գերմանիայի բյուջետային միջոցներից։ Պետական ԶՀ-ը բաժանված է տեխնիկական և ֆինանսական համագործակցության ճյուղերի։ Այն իրականացվում է այսպես կոչված կատարող կազմակերպությունների՝ GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության), KfW-ի (Վերականգնման վարկային հաստատության) և PTB-ի (Ֆիզիկա-տեխնիկական դաշնային մարմնի) կողմից։ Փոքր ծրագրերի դեպքում Գերմանիայի դեսպանությունը անմիջականորեն աջակցում է հայկական մասնավոր կազմակերպություններին՝ բնակչության ամենախոցելի խմբերի շրջանում ծայրահեղ կարիքավորության մեղմացման և կենսապայմանների կենսակայունության սկզբունքներով բարելավման համար։

Իրականացվող ծրագրերի մասին կարող եք կարդալ նաև այս հղումով․

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ծրագրերը Հայաստանում hամագործակցություն զարգացման քաղաքականության ոլորտում [pdf, 770.29k]

Զարգացման քաղաքականության ոլորտում պետական համագործակցությունը Հայաստանի հետ

Logo Deutsche Zusammenarbeit նկարը մեծացնել (© Auswärtiges Amt, BMZ) Գերմանիայի զարգացման քաղաքականության ոլորտում պետական համագործակցությունը Հայաստանի հետ «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում տարածվում է ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Այդ իսկ պատճառով այդ ծրագրերը ակտիվորեն իրականացվում են թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում ու Ադրբեջանում։ Դրանց շրջանակում տարածաշրջանային գործողությունների, ինչպես համաժողովների, աշխատաժողովների և սեմինարների միջոցով խրախուսվում է ոչ միայն մասնագիտական փոխանակումը, այլ նաև երեք երկրների վարչական, արդարադատական և տնտեսական ոլորտների աշխատողների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը։ Ընդհանրապես հակամարտությունների պատճառով կողմերը հակված չեն շփվելու միմյան հետ։ Գերմանական կատարող կազմակերպությունների՝ GIZ-ի, KfW-ի und PTB-ի, ինչպես նաև քաղաքական կողմից միջոցառումների կարևոր նպատակներից է հանդիսանում այն, որպեսզի մասնակիցները շարունակեն միմյանց հետ կապ պահպանել նաև միջոցառումներից դուրս։ Բազմաթիվ դեպքերում դա արդեն հաջողվել է։

Բովանդակային առումով Գերմանիայի զարգացման համագործակցությունը Հարավային Կովկասում կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա․

- բնապահպանություն և էներգետիկա,

- կենսակայուն տնտեսական զարգացում, ինչպես նաև

- ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն և հանրային կառավարում Այդ շրջանակում ԳԴՀ կառավարությունն ի դեմս Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հանձնարարում է այսպես կոչված կատարող կազմակերպություններին տարբեր ծրագրերի իրականացումը։ Առանձին ծրագրերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով․

GIZ-ի, KfW-ի ծրագրերը Հայաստանում

Այդ ծրագրերը բաժանվում են երկու մասի՝ տեխնիկական համագործակցության և ֆինանսական համագործակցության ծրագրեր։ Տեխնիկական համագործակցությունը հիմնականում բաղկացած է խորհրդատվական և առարկայական օժանդակությունից, որը տրամադրվում է GIZ-ի և PTB-ի կողմից։ Այդ նպատակով դրանք սերտ համագործակցում են ազգային նախարարությունների, համայնքների և այլ հաստատությունների, բայց նաև տնտեսական ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների հետ։ KfW-ն պատասխանատու է ֆինանսական համագործակցության համար։ Այն հատկացնում է վարկեր, որոնք տրամադրվում են սեփական միջոցներից և/կամ Գերմանիայի պետական բյուջեի միջոցներից, կամ առանձին դեպքերում նաև՝ (անվերադարձ) հատկացումներ։ Վարկերը ուղիղ կերպով ստանում է Հայաստանը (օրինակ՝ էներգետիկայի նախարարությունը) կամ հանրային կամ մասնավոր կարգավիճակ ունեցող որևէ իրավաբանական անձ։  Ընդհանուր առմամբ, վարկերը տրամադրվում են ավելի լավ պայմաններով, քան ազատ շուկայում եղած վարկերը, իսկ Հայաստանը որպես պետություն պատասխանատու է դրանց վերադարձման համար։ Սակայն KfW-ի վարկերի էական հատկանիշն այն է, որ դրանք մշտապես ուղեկցվում են այլ՝ հյուրընկալող երկրների համար անվճար միջոցառումներով, որոնք կոչված են ապահովելու ֆինանսավորվող ծրագրի իրականացումը։ Օրինակ՝ յուրաքանչյուր միջոցառման իրականացումից առաջ մասնագետները այսպես կոչված փորձագիտական ուսումնասիրություն են կատարում՝ պարզելու, թե արդյոք ընդհանրապես հնարավոր է այդ ծրագիրն իրականացնել նախատեսված ծախսերի շրջանակում, և վարժանքներ են իրականացնում աշխատակիցներին նոր գործիքների կիրառմանը նախապատրաստելու համար։

Կատարող կազմակերպությունների մասին այլ տեղեկություններ կարող եք ձեռք բերել այստեղ․

Կատարող կազմակերպություններ

Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրեր

նկարը մեծացնել Տեխնիկական համագործակցության շրջանակում Երևանում Գերմանիայի դեսպանությունը այսպես կոչված փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանի բնակչության աղքատ և ամենակարիքավոր շերտերի կենսապայմանների բարելավմանը։  Հետևյալ հղումով կարող եք գտնել լրացուցիչ տեղեկատվություն օժանդակության չափանիշների, հայտի ներկայացման ընթացակարգի և արդեն իսկ աջակցություն ստացած ծրագրերի մասին․

Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Աջակցություն մասնավոր շահառուների ծրագրերի համար

Engagement Global նկարը մեծացնել (© Engagement Global) Հայաստանի հետ պաշտոնական պետական զարգացման համագործակցության կողքին ԳԴՀ տնտեսական համագործակցության աջակցում է նաև այսպես կոչված մասնավոր շահառուների՝ քաղաքական հիմնադրամների, եկեղեցիների և միությունների նախաձեռնություններին։ Հայաստանում այդ կազմակերպությունների գործունեության մասին այլ տեղեկություններ կարող եք գտնել դրանց համապատասխան կայքերում։ 2012 թվականից ի վեր ԶՀ մասնավոր նախաձեռնությունների օժանդակությունը համակարգվում է դաշնային ենթակայության տակ գտնվող «Գլոբալ ներգրավվածություն» ՍՊԸ կենտրոնական ծառայության կողմից։ «Գլոբալ ներգրավվածություն» ծառայության և դրա կողմից մատուցվող խորհրդատվական ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կայքից և «Գլոբալ ներգրավվածության» կայքից։

«Գլոբալներգրավվածություն» ծառայության մասին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կայքում՝ գերմաներեն

«Գլոբալներգրավվածություն» ծառայության կայքը՝անգլերեն

Զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցություն

Logo Deutsche Zusammenarbeit