Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոն (CIM)

Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM) Գերմանիայի կողմից վարվող զարգացման քաղաքականության ոլորտում կադրեր միջնորդող հաստատություն է:

CIM-ը մասնագետների և ղեկավար-կազմակերպիչների է միջնորդում Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև արևելյան և հարավային Եվրոպայում աշխատելու համար:

Հյուրընկալ երկրի գործընկերներն իրազեկ և ինքնուրույն գործատուներ են հանրային ծառայության, մասնավոր տնտեսության, քաղաքացիական հասարակության ոլորտներից: Այս գործընկերների համար գերմանական աշխատաշուկայում մասնագետներ են փնտրվում և Եվրամիության երկրներից, և նաև գործընկեր երկրներից փորձագետներ, ովքեր Գերմանիայում կրթություն են ստացել և ցանկանում են վերադառնալ հայրենիք:

Հայաստանում CIM-մասնագետների միջնորդ և սպասարկող կազմակերպությունը Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ):

Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոն (CIM)

Centrum für Internationale Migration und Entwicklung (CIM)

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքում (անգլերեն).