Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Արդյունավետ, արգասաբեր և գործընկերային ոգով աշխատանք:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:

ԳՄՀԸ-ն հիմնադրվել է  2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության  (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: ԳՄՀԸ-ն ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:

Հայաստանում ԳՄՀԸ-ի գրասենյակ.

Հասցե՝

Երևան 0019,

Բաղրամյան 4/1

Հեռ.՝ (+374-10) 589337

Ֆաքս՝ (+374-10) 589270

Գրասենյակի ղեկավար՝ 

Աննե Քեմփա

Հեռ.՝ (+374-10) 585414

Էլ. փոստ՝ giz%27%de,anne%27%kempa

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով (անգլերեն).

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)