Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրերը 2016թ․

1. Չիչխանի վերամշակում Կարճաղբյուր համայնքում

Կարճաղբյուրի 2300 բնակիչներից շատերի եկամուտը գոյանում է չիչխան հավաքելուց և վերամշակելուց: World-Vision –ի նախագծերից մեկի շրջանակում եկամուտների բարելավման նպատակով հիմնվել է կանանց նախաձեռնություն: Վերմշակման սարքավորումների բացակայությունը, սակայն, էապես կրճատում է դրա հնարավորությունը: Դեսպանությունը ֆինանսավորել է չիչխանի վերամշակման սարքի և հյութաքամիչի ձեռքբերումը, ինչի շնորհիվ խումբը կարող է ավելի լավ իրացնել իր արտադրանքը:

2. Ճամբարի խոհանոցի և ճաշասրահի վերանորոգում, Սևանա լիճ

Armenian Camp կազմակերպությունն ամռանը Սևանա լճի ափին ճամբարային հանգստի հնարավորություն է ընձեռում անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաներին: Այս նախագծի աջակցության արդեն երրորդ տարում դեսպանությունը ֆինանսավորել է ճամբարի խոհանոցի ու ճաշասրահի նորոգումը՝ հնարավորություն տալով Հայաստանի և Արցախի տարբեր շրջանների շուրջ 150 երեխաների հանգստանալու Սևանի ափին:

 

3. Ճամբարակի մանկական զարգացման կենտրոնի ջրամատակարարման համակարգի նորոգում

Ձմռան խիստ եղանակային պայմանների հետևանքով «Աստղացոլք» հասարակական կազմակերպության Մանկական զարգացման կենտրոնի ջրի խողովակները պայթել էին: «Աստղացոլքը» Ճամբարակի միակ հասարակական կազմակերպությունն է, որն զբաղվում է հաշմանդամ երեխաների խնդիրներով: Դեսպանության ֆինանսական միջոցներով արտաքին ջրամատակարարման խողովակների նորոգման և պետքարանը հաշմանդամ երեխաներին հարմարեցնելու խնդրի լուծման շնորհիվ ապահովվել են կենտրոնի ջրամատակարարումն ու անհրաժեշտ հիգիենիկ պայմանները:

 

4. Վանաձորի հիվանդանոցներից մեկի խոհանոցի կահավորում

Վանաձորի հիվանդանոցներից մեկի խոհանոցը դեսպանության ֆինանսական միջոցներով կահավորվել է անհրաժեշտ խոհանոցային սարքավորումներով, որի շնորհիվ հիվանդները կրկին կարող են պատշաճ սնունդ ստանալ: Hajastan Armenienhilfe e.V. կազմակերպությունը, որն այս ծրագրի հայտատուն է, երկար տարիներ գործունեություն է ծավալում Վանաձորում:

 

5. Սյունիքի մարզի հոգեբուժարանի բուժման սենյակներից մեկի նորոգում և կահավորում

«Զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությունն աջակցում է հոգեկան խանգարումներ և կախում ունեցող անձանց: Կազմակերպությունը թերապևտիկ բազմաթիվ միջոցներով՝ մեղվաբուծությամբ, հյուսնությամբ, խաղողագործությամբ և փոքր գյուղատնտեսական նախագծերով կանգնած է նրանց կողքին: Սակայն չկար մի մեծ տարածք, որտեղ հատկապես ձմռանը շահառուները կզբաղվեին սպորտով և երաժշտությամբ, իսկ ողջ տարին այն կօգտագործվեր որպես խմբակային թերապիայի սենյակ: Դեսպանության միջոցներով սրահի նորոգումը հնարավորություն տվեց իրականացնել այդ նպատակը:

 

6. Ջեռուցման համակարգ՝ Գյումրիի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցին

Մերկուրովի անվան նկարչական դպրոցը Գյումրիի մշակութային մեծ ավանդույթներ ունեցող կենտրոններից է: Դեսպանությունն այս ուսումնական կենտրոնն ապահովել է ջեռուցման համակարգով, որպեսզի ձմռան ամիսներին երեխաները հաճույքով այցելեն պարապմունքի: Այս ներդրման շնորհիվ երեխաները կրկին կկարողանան լիարժեք կենտրոնանալ իրենց ուսման վրա:

 

7. Պանրի բարձրակարգ արտադրություն Մեծ Մանթաշում

Ֆոտովոլտաիկ կայանի ձեռքբերման և գազամատակարարման համակարգի տեղադրման արդյունքում «Մանթաշ Միլենա» ագրարային կոոպերատիվի կթիչ սարքը կկարողանա կթել ավելի հիգիենիկ կաթ՝ բարձրակարգ պանրի մեխանիկական արտադրության շնորհիվ ապահովելով ավելի մեծ եկամուտ:

Ճամբարի խոհանոցի և ճաշասրահի վերանորոգում, Սևանա լիճ

Պանրի բարձրակարգ արտադրություն Մեծ Մանթաշում

Վանաձորի հիվանդանոցներից մեկի խոհանոցի կահավորում