Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրեր

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի
նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1000-ից 8000 եվրո, ոպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2016 թվականին օժանդակություն է հատկացվել 34.841,93 եվրո արժողությամբ 7 ծրագրերի։

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Եթե Դուք մտադիր եք 2017 թվականին փոքր դրամաշնորհային ծրագրի առաջարկով դիմել դեսպանությանը, ապա խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչև 2017թ մարտի 31-ը, որպեսզի Ձեր հայտը անմիջապես քննության առնվի։ Եթե Ձեր հայտն ավելի ուշ ներկայացվի դեսպանություն, ապա այն կարող է քննության առնվել միայն այն դեպքում, եթե առկա միջոցները չեն սպառվել նախորդ հայտերի բավարարման արդյունքում։

Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրերը 2016թ․

Դեսպանության կողմից 2016թ․ ֆինանսավորված փոքր դրամաշնորհային ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվությունը․

Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Գյումրիի մանկապարտեզներից մեկում