Գերմանական կազմակերպությունների ներկայացուցչություններ Հայաստանում

Զարգացմանն ուղղված քաղաքականության շուրջ համագործակցության շրջանակում Հայաստանում գործունեություն են ծավալում հետևյալ գերմանական հաստատությունները.

Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Արդյունավետ, արգասաբեր և գործընկերային ոգով աշխատանք: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:

Kreditanstalt für Wiederaufbau

Վերականգնման վարկերի բանկ (KfW)

Վերականգնման վարկերի բանկը (KfW) Հայաստանի և Գերմանիայի միջև զարգացմանն ուղղված քաղաքականության շուրջ համագործակցության ոլորտը սպասարկող ֆինանսական հաստատությունն է:

Centrum für Internationale Migration und Entwicklung

Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM)

Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM) Գերմանիայի կողմից վարվող զարգացման քաղաքականության ոլորտում կադրեր միջնորդող հաստատություն է:

Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամ միջազգային համագործակցության համար

Հիմնադրամն աջակցում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք տեղական, տարածաշրջանային կամ ազգային մակարդակում խրախուսում են տնտեսական և սոցիալական շարունակական զարգացումը՝ առաջարկելով առկա պահանջարկին համապատասխանող բանկային ծառայություններ...

Senior Expert Service (SES)

«Ավագ փորձագետների ծառայություն» (SES)

«Ավագ փորձագետների ծառայությունը» (SES) գերմանական միջազգային տնտեսական համագործակցության հիմնադրամ է և հանրանպաստ ՍՊԸ:

Deutsche Stiftung für Internationale Rechtliche Zusammenarbeit - IRZ

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ (IRZ)

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) Հայաստանում ներկայացված է առանձին գրասենյակով...

Caritas

Կարիտասը Հայաստանում

Ավելի քան 60 տարի «Գերմանական Կարիտաս միությունն» իր «Կարիտաս ինտերնացիոնալ» կառույցով Գերմանիայի Եպիսկոպոսաց համաժողովի անունից աշխարհով մեկ աջակցում է կարիքի մեջ գնտվող և աղետներից տուժած մարդկանց:

Գերմանական կազմակերպություններ

Logo "Deutsche Zusammenarbeit"