Դեսպանի ելույթներն ու ուղերձները

Դեսպան Մաթիաս Քիսլերի ուղերձը Համագերմանական սգո օրվա առթիվ

Ամեն նոյեմբերին՝ համագերմանական սգո օրը, Երևանում Գերմանիայի դեսպանությունը հարգում է երկու համաշխարհային պատերազմների զոհերի, ինչպես նաև բոլոր ժողովուրդների՝ բռնության ու պատերազմների զոհ դարձած երեխաների, կանանց և տղամարդկանց հիշատակը: Այս տարի հիշատակի արարողությունը, որին կրկին մասնակցում էր նաև Ռումինիայի դեսպանությունը, տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի և ռումին ռազմագերիների՝ Երևանի Քանաքեռ համայնքում գտնվող գերեզմանատանը: Դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում նշեց. «Այսօրն առաջին հերթին սգո, բայց միաժամանակ՝ հաշտության, բարեկամության ու խաղաղության կոչի օր է»:

Դեսպանի ողջույնի խոսքը Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ

Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ, որ կարիք չկա հանգամանալից կերպով ներկայացնելու, թե ինչ ծավալով և խորությամբ են զարգացել մեր հարաբերությունները 1992 թվականից:Այս տարի մենք արդեն այս հոբելյանի առիթով բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպել:

Դեսպան Մաթիաս Քիսլեր

Դեսպան Քիսլերի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

- Պարոն դեսպան, մոտ երկու շաբաթից Հայաստանում կկայանան Ազգային Ժողովի ընտրությունները: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, կա՞ն մտահոգիչ, կամ, ընդհակառակը, ոգեւորիչ երեւույթներ: - Դրական եմ համարում այն, որ առաջիկա ընտրություններին մրցակցում են մեծ թվով քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Խորհրդարանական համակարգին անցնելու այս փոփոխությամբ նոր խորհրդարանն ավելի շատ հանձնառություններ կունենա, քան նախկին խորհրդարանները: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է կարևոր, որ բոլոր քաղաքացիներն օգտվեն իրենց ժողովրդավարական իրավունքից և գնան քվեարկելու:

Գերմանիայում, Եվրամիությունում և Հայաստանում. Մեզ պետք են ավելի' շատ կին առաջնորդներ քաղաքականության մեջ և գործարար ոլորտում

Դեսպան Մաթիաս Քիսլերի հոդվածը Կանանց միջազգային օրվա առիթով՝ հրապարակված «Առավոտ» օրաթերթում 2017թ․ մարտի 8-ին։

Մեր ցանկությունն է զարգացնել արժեքների վրա հենվող արտաքին առևտուրը Հայաստանի և Եվրամիության միջև

Դեսպան Քիսլերի հոդվածը՝ հրապարակված Առավոտ օրաթերթի 2016թ․ մայիսի 28-ի համարում․ Իսկ Ձեզ հայտնի՞ է, որ Հայաստանը Եվրամիություն է արտահանում երկու անգամ ավելի ապրանքատեսակներ, քան Ռուսաստան: Եվ որ թվով 6.000 հայկական ապրանքատեսակներ կարող են ԵՄ ներմուծվել առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսային տուրքով․․․