«Լրատվամիջոցներ՝ գործընկերներ հանուն ժողովրդավարության, թափանցիկության և փորձի փոխանակման» ծրագիրը

Teilnehmer des Projekts "Medien – Partner im Aufbruch für  Demokratie, Transparenz und Austausch“ նկարը մեծացնել (© Clemens A. Schöll / Berlin School of Journalism) «Դուք այնքան եք վախենում պուտինյան քարոզչությունից, այն դեպքում, երբ այն համարյա չեք էլ զգում»,- թեթև հումորով նկատում է հայաստանցի Արտավազդ Եղիազարյանը «Մեր պատասխանը (ռուսական) քարոզչությանը ճշմարտությունն է, այդպե՞ս է» („The answer to (Russian) propaganda is truth – is it?“) թեմայով քննարկման ժամանակ: Նա Բեռլինի Լրագրողական դպրոցի կազմակերպած «Լրատվամիջոցներ՝ գործընկերներ հանուն ժողովրդավարության, թափանցիկության և փորձի փոխանակման» („Media – partners on the move for democracy, transparency and exchange“ ) ծրագրի տաս մասնակիցներից մեկն է: Երևանից ժամանած մյուս մասնակիցը՝ Աննա Բարսեղյանն, ընդհակառակը, «Էն-օսթ» (n-ost) մեդիա կոնֆերանսի այս քննարկման թեման ընկալում է որպես հակապուտինյան քարոզչություն՝ չնայած այն հանգամանքին, որ անձամբ հակակրում է Պուտինին և, որպես ընդվզման արտահայտություն, հրաժարվում խոսել ռուսերեն:

Յոթօրյա այս ծրագրին, որն անցկացվեց նոյեմբերի վերջին Բեռլինում, հայտ էին ներկայացրել Արևելյան գործընկերության վեց պետությունների թվով 184 լրագրողներ: Ընտրված ութ լրագրողուհիներն ու երկու լրագրողները ծանոթացան գերմանական լրատվական դաշտին, քաղաքական համակարգին և Գերմանիայում առկա խնդիրներին, ինչպես նաև կապ հաստատեցին գերմանացի գործընկերների հետ: Այս նույն նպատակն էր հետապնդում նաև Hostwriter համացանցային հարթակը, որի աշխատակից Ֆելիքս Ֆրանցը դասընթացից ընդամենը կես ժամ հետո զարմանքով պարզեց, որ իր առջև նստած ուկրաինացի լրագրողուհին արդեն բացել է իր պրոֆիլը: Projekt "Medien – Partner im Aufbruch für  Demokratie, Transparenz und Austausch“ նկարը մեծացնել (© Clemens A. Schöll / Berliner Journalisten-Schule)

Լրագրողները հյուրընկալվեցին «Դոյչե Վելլեում» (Deutsche Welle) և «Ֆունկե» (Funke) մեդիագրուպի կենտրոնական խմբագրությունում՝ ծանոթանալու գերմանական խմբագրությունների աշխատանքային առօրյային: Փախստականների համար կազմակերպվող ինտեգրացիոն դասընթացներից մեկի այցելության ընթացքում նրանք քննարկեցին Գերմանիային ներկայում ամենից շատ հուզող ՝ ներգաղթյալների թեման: Քննարկվեցին այժմ արդեն թեև ոչ կենտրոնական, սակայն դեռևս հրատապ թեմաներ ևս՝ այլընտրանքային էներգետիկա և կոռուպցիա: Վերջինի վերաբերյալ մասնակիցներից յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ հայրենի երկրից՝ «ծառայություն մատուցած» լրագրողներին սմարթֆոններից մինչև բնակարաններ նվիրելու մասին: Գերմանիայում կոռուպցիոն փողեր գրեթե չեն հոսում, այդուահանդերձ, ինչպես ցույց էր տալիս հետաքննող լրագրող Մեթյու Ռոուզը, քաղաքական գործիչներին ու քաղաքական որոշումները նույնպես կարելի է գնել:

Հյուրընկալվելով Եվրոպական հանձնաժողովին Բրանդենբուրգյան դարպասի մոտ՝  Փարիզի զոհերի հիշատակին զետեղված ծաղիկներից ընդամենը մի քանի քայլ այն կողմ, լրագրողները լսեցին Եվրոպական տան մամլո խոսնակ Մարգոտ Տուցինայի պարզաբանումները ԱԳ երկրների հետ ԵՄ հարաբերության  վերաբերյալ. առանցքային հարց՝ ծրագրի բոլոր մասնակիցների համար, որոնց բեռլինյան կացությունն օժանդակել էր Գերմանիայի արտգործնախարարությունը՝ «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների հետ համագործակցության խթանում» ծրագրի շրջանակում:

Լրատվամիջոցներ՝ գործընկերներ հանուն ժողովրդավարության, թափանցիկության և փորձի փոխանակման

Projekt "Medien – Partner im Aufbruch für  Demokratie, Transparenz und Austausch“