Սեմինար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար

Presse նկարը մեծացնել (© colourbox)

Մեդիա-կրթության սաքսոնական հիմնադրամը (ՄՍՀ) 2001թ. ի վեր տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին, լրագրողական սեմինար է կազմակերպում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից ժամանած լրագրողների համար:

Այս տարի կրկին 14 լրագրող հնարավորություն կստանա 2017թ. սեպտեմբերի 18 – 29-ը մասնակցել Լայպցիգում կայանալիք սեմինարին՝ ծանոթանալու հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի կառուցվածքներին, որոնք գործում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դուալ մեդիահամակարգում: Մասնագիտական վերապատրաստմանը զուգահեռ կկարևորվի միջմշակութային շփումը մասնակիցների միջև: 

Մասնակցային հայտ կարող են ներկայացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ապրող այն լրագրողները, ում 40-ը չի լրացել հայտերի ընդունման ժամանակահատվածում: Նախապայման են լրագրողական փորձն ու գերմաներենի գիտելիքները: Հիմնադրամը ստանձնում է ճամփորդական, սննդի և գիշերակացի ծախսերը: Ծրագրի և մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել հիմնադրամի կայքէջից՝ այցելելով www.ssm-seminar.de

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. օգոստոսի 1-ն :