Մասնագիտական կրթություն և վերապատրաստում
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ (IIZ-DVV)
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը (IIZ-DVV) արդեն 30 տարուց ավելի օժանդակում է մեծահասակների կրթության կոնցեպցիային և այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը բազմաթիվ գործնկեր երկրներում, ինչպես նաև խթանում է տեղեկատվության և փորձի փոխանակմանը այս բնագավառում: 2002թ. սկզբից IIZ-DVV-ն իր գրասենյակով ներկայացված է Հայաստանում: Գրասենյակ հիմնելու առիթ հանդիսացավ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության /BMZ/ "Կովկասյան նախաձեռնություն" -ը, որը պետք է նպաստի ճգնաժամից տուժած տարածաշրջանի կայունացմանը: Գրասենյակի աշխատանքը կարգավորված է Գերմանիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրերով:
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ (IIZ-DVV)
InWEnt
InWEnt - Միջազային կրթության և զարգացման ընկերությունը՝ ստեղծված Միջազգային զարգացման գերմանական հիմնադրամի և Կարլ Դույսբերգի անվան հիմնադրամի կողմից, 2011թ. հունվարի 1-ից ներկայացված է Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) կազմում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ներքոնշյալ կայքէջ.
http://www.inwent.org/index.php.en