Երկկողմ մշակութային կապեր
Մշակութային կապերի հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև 21.12.1995 թ. մշակութային պայմանագիրը, որը մինչ այժմ հաստատված չէ, սակայն ժամանակավոր կիրառում է գտել հավելյալ արձանագրության շուրջ համաձայնության գալու հիման վրա: Հիմք են հանդիսանում նաեւ երկկողմ պատվիրակներից բաղկացած մշակութային հանձնաժողովների միջեւ 1996 թ. օգոստոսի 20-ից 22-ը Մագդեբուրգում և 2001 թ. նոյեմբերի 20-ից 23-ը Երևանում կայացած հանդիպումները: Մշակութային պայմանագիրը 2000 թ. դեկտեմբերին երկարացվել է ևս հինգ տարով:
Սաքսոնիա Անհալտը` Հայաստանի հետ համագործակցող Դաշնային այդ երկիրը, նույնպես ակտիվ է մշակութային եւ կրթական ասպարեզում: 1998 թ. Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջեւ ստորագրվել է հուշագիր, որը ներկայացնում է որոշակի բնագավառներում համագործակցության պայմանավորվածություն, ինչպիսիք են` բարձրագույն կրթություն, ուսուցիչների վերապատրաստում, դպրոցների միջև համագործակցություններ եւ մշակութային բնագավառում փորձի փոխանակում: Հուշագրի շրջանակներում անցկացված խորհրդաժողովները, ցուցահանդեսները եւ այլ միջոցառումները նպաստել են գերմանա-հայկական մշակութային եւ գիտական կապերի ընդլայնմանը, իսկ ապագա համագործակցության համար արդեն իսկ համաձայնեցված ծրագրերը նոր ասպարեզներ են բացում առավել ինտենսիվ փոխհամագործակցության համար: