Ճանաչում Գերմանիայում
նկարը մեծացնել
(© bibb)
"Anerkennung-in-Deutschland“ (Ճանաչում Գերմանիայում) կայքը Գերմանիայում Մասնագիտական կրթության ճանաչման դաշնային օրենքի պաշտոնական առցանց պորտալն է: Միգրանտները և արտասահմանցի մասնագետներն այստեղ կարող են տեղեկանալ, թե ուր և ինչպես կարող են դիմել իրենց՝ արտերկրում ստացած դիպլոմի կամ մասնագիտական կրթության ճանաչման հարցերով: Այս կայքի „Anerkennungs-Finder“ բաժնում
http://www.anerkennung-in-deutschland.de/tools/berater/berater
մկնիկի մի քանի սեղմումով Ձեր հարցումը կփոխանցվի Ձեր հայտի համար իրավասու գերատեսչություն:
Խորհրդատուները կայքում կարող են գտնել նաև Գերմանիայում մասնագիտական որակավորման ճանաչմանն առնչվող բոլոր կարևոր տեղեկությունները և նաև համապատասխան իրավական հիմնադրույթներ: Կայքում զետեղված տեղեկությունները գերմաներեն կամ անգլերեն են: Կայքը ներկայացված է Մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի (BIBB) կողմից՝ Գերմանիայի Կրթության և գիտական հետազոտությունների հարցերով դաշնային նախարարության (BMBF) պատվերով:
Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում.
www.anerkennung-in-deutschland.de