ՀՀ մշակույթի նախարարի այցը Գերմանիա

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկարը մեծացնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (© Մշակույթների երկխոսություն հիմնադրամ)

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հրավերով 2014թ․ փետրվարի 19-ից 22-ը Գերմանիայում էր գտնվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Բեռլինում նա հանդիպում է ունեցել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում։

ՀՀ Մշակույթի նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ։Նախարար Պողոսյանը մասնակցել է նաև Հալլեի Մորիցբուրգ հիմնադրամում «Մինաս և Նարեկ Ավետիսյան․ Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը Հալլեում կցուցադրվի մինչև 2014թ․ մայիսի 5-ը։

Ausstellungseröffnung նկարը մեծացնել (© Kulturdialog)