Երկկողմ մշակութային կապեր

Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային հարաբերությունները բազմաբնույթ են։ Առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցությունը կրթական քաղաքականության ոլորտում։ 

Դեսպանության ու նրա գործընկերների կողմից կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումներն ու հայ-գերմանական համատեղ մշակութային նախաձեռնությունները նպաստում են, որ Հայաստանում ավելի լավ ծանոթանան Գերմանիային, իսկ գերմանացիները՝ Հայաստանին։ 

Կարևոր նշանակություն ունեն նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Հուշագրի ստորագրում

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարի այցը Հայաստան

Սեպտեմբերի 22-27-ը Հայաստան էր այցելել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոն: Հնգօրյա այցը ծառայեց դաշնային երկրամասի և Հայաստանի միջև վաղուց ի վեր ընթացող մշակութային և կրթական հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

ՀՀ մշակույթի նախարարի այցը Գերմանիա

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հրավերով 2014թ․ փետրվարի 19-ից 22-ը Գերմանիայում էր գտնվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Մատենադարան

Մեծադիր ձեռագրերի վերանորոգման պայմանագիր Երևանում Գերմանիայի դեսպանության և Մատենադարանի միջև

Երևանում Գերմանիայի դեսպանության և Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի միջև 2012թ. մայիսի 2-ին ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 10.100,- եվրո է տրամադրում Մատենադարանին մեծադիր ձեռագրերի վերանորոգման համար...