Մեծադիր ձեռագրերի վերանորոգման պայմանագիր Երևանում Գերմանիայի դեսպանության և Մատենադարանի միջև

Մատենադարան նկարը մեծացնել Մատենադարանը` Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտը (© Երևանում Գերմանիայի դեսպանություն)

Երևանում Գերմանիայի դեսպանությունը և Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտը` Մատենադարանը, տարիներ ի վեր համագործակցում են հնագույն ձեռագրերի վերականգնման և պահպանության շուրջ: 2012թ. մայիսի 2-ին ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 2012թ. 10.100,- եվրո է տրամադրում Մատենադարանին մեծադիր ձեռագրերի վերանորոգման համար:

Գերմանիան  աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս հօգուտ մշակութային և բնական ժառանգության հոգատար խնամքի և կայուն զարգացման: Այս առումով ԳԴՀ արտգործնախարարության միջոցներից աջակցություն են ստանում մասնավորապես այն ձեռնարկները, որոնք ուղղված են ազգային ինքնության համար մեծ նշանակություն ունեցող մշակութային հուշարձանների  պահպանությանը:  Հայաստանում Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն նման մշակութային գանձերի պահպանության հրաշալի օրինակ է: