Հայաստանի PASCH-դպրոցները

DSD-Schülerinnen նկարը մեծացնել (© T.B.)

PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում յոթ հայկական դպրոցների հետ.

  1. Երևանի թիվ 6 հիմնական դպրոց (DSD-I դպրոց)
  2. Երևանի թիվ 60 հիմնական դպրոց (DSD-I դպրոց)
  3. Երևանի պետական հումանիտար քոլեջ (DSD-I-Pro դպրոց)
  4. Երևանի թիվ 119 ավագ դպրոց (DSD-II դպրոց)
  5. Սարդարապատի միջնակարգ դպրոց (DSD-I դպրոց)
  6. Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոց (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե-ինստիտուտի աջակցային ծրագիր)
  7. Այբ կրթահամալիր (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե-ինստիտուտի աջակցային ծրագիր)

2012թ. փետրվարի 14-ին ԳԴՀ դեսպանի և ՀՀ կրթության նախարարի կողմից ստորագրված Փոխըմբռնման հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի վերոնշյալ դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման շուրջ:

Այս առավել սերտ համագործակցության շնորհիվ թիվ 6 և 60 դպրոցների երրորդից մինչև իններորդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել գերմաներենի խորացված պարապմունքների: Թիվ 119 ավագ դպրոցի աշակերտների համար  10, 11 և 12-րդ դասարաններում նախատեսված է գերմաներենի խորացված ուսուցում, որը աշակերտներին թույլ կտա հանձնել DSD-2 գերմաներենի դիպլոմի քննություն: Քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտներն առանց հավելյալ լեզվական քննության կարող են ուսանել Գերմանիայի համալսարաններում: