Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ (DVV International)

Դվվ Ինթերնեյշնլը Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (Deutscher Volkshochschul-Verband e.V., DVV) միջազգային համագործակցության ինստիտուտն է։ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միությունն, իր հերթին, հանդիսանում է Գերմանիայի 16 երկրամասերի ժողովրդական բարձրագույն դպրոցների (Volkshochschulen, VHS) միություն՝ դաշնային մակարդակով։

Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը (IIZ-DVV) արդեն 30 տարուց ավելի օժանդակում է մեծահասակների կրթության կոնցեպցիային և այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը բազմաթիվ գործնկեր երկրներում, ինչպես նաև խթանում է տեղեկատվության և փորձի փոխանակումն այս բնագավառում: 2002թ. սկզբից  Դվվ Ինթերնեյշնլը իր գրասենյակով ներկայացված է Հայաստանում: Գրասենյակ հիմնելու առիթ հանդիսացավ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության /BMZ/ "Կովկասյան նախաձեռնություն" -ը, որը պետք է նպաստի ճգնաժամից տուժած տարածաշրջանի կայունացմանը: Գրասենյակի աշխատանքը կարգավորված է Գերմանիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրերով:

Հայաստանյան գրասենյակի հասցե՝
Երևան 0025, Չարենցի փ․ 1
Հեռ․՝ (+374-10) 575641
Ֆաքս՝ (+374-10) 574825
Էլ․ փոստ՝ dvv-international%27%am,info

Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար և ազգային համակարգող՝
Լուսինե Խառատյան
Էլ․ փոստ՝ dvv-international%27%am,kharatyan

Մշակութային ծրագրերի համակարգող՝
Անահիտ Մինասյան
Էլ․ փոստ՝ dvv-international%27%am,minassyan

Լրացուցիչ տեղեկություններ Հայաստանում ԴՎՎ Ինթերնեյշնլի գործունեության մասին զետեղված են գրասենյակի հետևյալ կայքում․ www.dvv-international.am

ԴՎՎ Ինթերնեյշնլ

Institut für Internationale Zusammenarbeit des Deutschen Volkshochschul-Verbandes