Գերմանական ընթերցասրահ Երեւանում / Գյոթե-ինստիտուտի գործընկեր

Գերմանական ընթերցասրահն առաջարկում է ժամանակակից գերմանալեզու տեղեկատվություն փիլիսոփայության ու հոգեբանության, տնտեսության ու կառավարման, իրավունքի, պատմության ու աշխարհագրության, լեզվի ու գրականության, արվեստի, ճարտարապետության ու դիզայնի մասին: Չկա հատուկ տեխնիկական ու բնագիտական գրականություն:

Ընթերցասրահի ֆոնդն ընդգրկում է շուրջ 5.000 անուն գրականություն, այդ թվում՝ գրքեր, տեսա- ու ձայնասկավառակներ, ֆիլմեր: Տրամադրվում են նաեւ ժամանակակից թերթեր ու ամսագրեր, օրինակ՝ Geo, Spiegel, Wirtschaftswoche, Stern, Frankfurter Allgemeine Zeitung, Spielen und Lernen եւ այլն:

Այստեղ կազմակերպվում են նաեւ ֆիլմերի ցուցադրություններ, ընթերցումներ ու սեմինարներ:

Բոլոր նրանք, ում հետաքրքրում են Գերմանիան ու գերմանալեզու գրականությունը, կարող են այցելել Գերմանական ընթերցասրահ:

Աշխատանքային ժամեր
երկուշաբթի
14.00 - 18.00
երեքշաբթիից ուրբաթ
12.00 - 18.00
շաբաթ
12.00 - 16.00

Հասցե՝
Գերմանական ընթերցասրահ
Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1
Հեռ.՝ +374 060 54 22 10
Էլ. փոստ՝ slz-eriwan%27%am,lesesaal

Մանրամասն տեղեկություններ կարող եք կարդալ Գերմաներենի ուսուցման կենտրոնի կայքում.

Գերմանական ընթերցասրահ Երեւանում

Sprachlernzentrum Eriwan