Հայաստանում գերմանական կրթական-մշակութային ծրագրերի ներկայացուցիչներ

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչը տրամադրում է խորհրդատվություն կրթաթոշակային ծրագրերի և Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ:

Գյոթեի անվան ինստիտուտի մասնագետ-խորհրդատուն հոգ է տանում հատկապես գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման և գերմաներենի դասավանդման մասին, իսկ Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր Գերմաներենի ուսուցման կենտրոնն առաջարկում է գերմաներենի դասընթացներ:

Արտասահմանյան դպրոցական համակարգով զբաղվող կենտրոնի (ZfA) մասնագետ-խորհրդատուն ծրագրի ուսուցիչների հետ միասին զբաղվում է հայկական դպրոցներում գերմաներենի դասավանդման օժանդակությամբ:

Բոլոր մասնագետները կոչ են անում Ձեզ՝ դիմել իրենց: Մի հապաղեք, ամեն դեպքում Դուք պատասխան կստանաք 

Deutscher Akademischer Austauschdienst - DAAD

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն (DAAD)

Երևանում է գտնվում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնը, որը տեղեկություններ է տրամադրում Գերմանիայում կրթության և գիտական հետազոտության հնարավորությունների մասին։

Grünes Logo des Goethe-Instituts

Գյոթեի անվան ինստիտուտ

Գյոթեի անվան ինստիտուտի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Վրաստանում՝ Թբիլիսիում, որն իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար:

Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանը (ZfA) Հայաստանում

Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանը ԳԴՀ Արտաքին գերատեսչության և ԳԴՀ երկրամասերի հետ սերտ համագործակցությամբ խնամակալություն է իրականացնում և աջակցություն ցուցաբերում ամբողջ աշխարհով մեկ գործող ավելի քան 140 դպրոցների, ինչպես նաև ԳԴՀ կողմից խրախուսվող շուրջ 1100 դպրոցական հաստատությունների և պետական դպրոցների գերմանական բաժինների համար։

Institut für Internationale Zusammenarbeit des Deutschen Volkshochschul-Verbandes

Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ (DVV International)

Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի (DVV International) օժանդակում է մեծահասակների կրթության կոնցեպցիային և այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը բազմաթիվ գործնկեր երկրներում, ինչպես նաև խթանում է տեղեկատվության և փորձի փոխանակումն այս բնագավառում:

Sprachlernzentrum Eriwan

Երևանում Գերմաներենի ուսուցման կենտրոն

Գերմաներեն սովորել ցանկացողների համար իր դռներն է բացել Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր Գերմաներենի ուսուցման կենտրոնը: Սովորեք գերմաներեն այստեղ:

Duden

Երևանում Գերմանական ընթերցասրահ

Գերմանական ընթերցասրահն առաջարկում է ժամանակակից գերմանալեզու տեղեկատվություն փիլիսոփայության ու հոգեբանության, տնտեսության ու կառավարման, իրավունքի, պատմության ու աշխարհագրության, լեզվի ու գրականության, արվեստի, ճարտարապետության ու դիզայնի մասին: