Մշակութային կյանքը Գերմանիայում

Օրթենբուրգի Աստվածաշունչը Գերմանիայի պատմության թանգարանում

Ռեֆորմացիայի 500-ամյակը

2017թ. հոկտեմբերի 31-ին կլրանա Մարտին Լութերի դրույթների հրապարակման 500-ամյակը: Ռեֆորմացիայի հոբելյանին ընդառաջ՝ դեռևս 2008թ., հանդիսավորությամբ ազդարարվեց լութերյան դեկադի մեկնարկը:  Տասնամյակի  միջոցառումները նախագծում և իրականացնում է Գերմանիայի ավետարանական եկեղեցին (EKD)՝ համագործակցությամբ Գերմանիայի պետական հաստատությունների:

Ռուզան Պետրոսյանը Վավերագրական ու անիմացիոն Ֆիլմերի Լայպցիգի փառատոնի մասին

Դեպի Գերմանիա իր մշակութային ճամփորդությունների շրջանակում Ռուզան Պետրոսյանը ներկա է գտնվել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Լայպցիգում կայացած Վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին։ Հեղինակի անդրադարձն այս մասին ստորև նշված հղումով․

Մի տեղ՝ որևէ տեղ – Ծաղրանկարի միջազգային մրցույթ՝ միգրացիայի ու փախուստի թեմատիկայով

EXILE-Kulturkoordination e.V.-ի նախագիծը՝ համագործակցությամբ Engagement Global-ի: Պատվիրատու՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ) Մրցույթին կարելի է ներկայացնել առավելագույնը երեք աշխատանք: Ծաղրանկարները կարելի է ներկայացնել առավելագույնը DIN à 3- ֆորմատով կամ 300 dpi լուծաչափի նիշքով (ֆայլով)՝ սև-սպիտակ կամ գունավոր: Ծաղրանկարների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. օգոստոսի 30-ն է՝ հետևյալ հասցեին. EXILE-Kulturkoordination e.V. Wandastr. 9 D-45136 Essen Germany կամ՝ competition@exile-ev.de (հաղորդակցությունը՝ գերմաներեն կամ անգլերեն)