Ռեֆորմացիայի 500-ամյակը

Օրթենբուրգի Աստվածաշունչը Գերմանիայի պատմության թանգարանում նկարը մեծացնել Օրթենբուրգի Աստվածաշունչը, Գերմանիայի պատմության թանգարան (լուսանկարիչ՝ Յ. Լիպտակ/LDA) (© J. Liptàk/LDA) 2017թ. հոկտեմբերի 31-ին կլրանա Մարտին Լութերի դրույթների հրապարակման 500-ամյակը: Ռեֆորմացիայի հոբելյանին ընդառաջ՝ դեռևս 2008թ.,  հանդիսավորությամբ ազդարարվեց լութերյան դեկադի մեկնարկը:  Տասնամյակի  միջոցառումները նախագծում և իրականացնում է Գերմանիայի ավետարանական եկեղեցին (EKD)՝ համագործակցությամբ Գերմանիայի պետական հաստատությունների:

Ռեֆորմացիան համաշխարհային նշանակության իրադարձություն է, որն իր ազդեցությունն է ունեցել բոլոր աշխարհամասերում: Մեծ ռեֆորմատորները՝ Լութերը, Մելանքթոնը, Ցվինգլին, Կալվինը և այլք, մշակութաստեղծական առումով պատկանում են կրոնի և հոգևոր պատմության այն խոշոր գաղափարակիրների թվին, ովքեր աչքի են ընկել նաև իրենց թողած քաղաքական ազդեցությամբ:

Լութերյան տասնամյակը ռեֆորմացիայի լայն թեմատիկ սպեկտրին անդրադառնում է յուրաքանչյուր տարին մեկ առանձին թեմայով: Հիմք են ընդունվում, օրինակ, կարևոր պատմական տարեթվերը: Այսպես՝ 2010 թվականն անցկացվեց «Ռեֆորմացիա և կրթություն» նշանաբանով, միաժամանակ նշվեց Գերմանիայի ուսուցչի՝ (Praeceptor Germaniae) Մելանքթոնի մահվան 450-ամյակը: Տասնամյակը ռեֆորմացիայից ընդունում է նաև այնպիսի ազդակներ, որոնք հասնում են մինչև մեր օրերը: Ռեֆորմացիայի հոբելյանական տարին՝ 2017 թվականը, հանդիսավորապես մեկնարկեց 2016թ. հոկտեմբերի 31-ին Բեռլինում կայացած պատարագով և հանդիսավոր արարողությամբ: Թողության գրերի (ինդուլգենցիայի) դիմաց հավաքվող դրամների մետաղյա սնդուկ՝ բրոնզագույն կախովի կողպեքով նկարը մեծացնել Թողության գրերի (ինդուլգենցիայի) դիմաց հավաքվող դրամների սնդուկ, Սաքսոնիա-Անհալթի լութերյան հուշարձանների հիմնադրամ (© J. Liptàk/LDA)

Ողջ տարվա համար Գերմանիայի ավետարանական եկեղեցին նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ, որոնցից մի քանիսը ներկայացվում են ստորև.

12-ը ապրիլի - 5-ը նոյեմբերի, 2017թ.  – «Լութերյան ազդեցություն. բողոքականության 500-ամյակը և աշխարհը» խորագրով պետական հատուկ ցուցադրություն Բեռլինի «Մարտին Գրոպիուս Բաու» կենտրոնում

4-ը մայիսի – 5-ը նոյեմբերի, 2017թ. - «Լութերը և գերմանացիները» խորագրով պետական հատուկ ցուցադրություն Այզենախի Վարթբուրգ ամրոցում

13-ը մայիսի – 5-ը նոյեմբերի, 2017թ. -  «Լութեր. 95 գանձ – 95 մարդ» խորագրով պետական հատուկ ցուցադրություն Վիթենբերգի Ավգուստեումում

20-ը մայիսի – 10-ը սեպտեմբերի, 2017թ.  -  Ռեֆորմացիայի համաշխարհային ցուցադրություն «Ազատության դարպասները» խորագրով, Վիթենբերգ

24 – 28-ը մայիսի, 2017թ. – Գերմանական ավետարանական եկեղեցու 36-րդ համաժողովը Բեռլինում և Վիթենբերգում՝ մասնակցությամբ մոտ 100.000 մշտական պատվիրակների

31-ը հոկտեմբերի, 2017թ. – Ռեֆորմացիայի հոբելյանը: Այս օրը միայն 2017թ. համար կհայտարարվի համագերմանական հանգստյան օր:

Լութերյան տասնամյակի առանձին տարիների և թեմաների մասին ամփոփ տեղեկություններ կգտնեք ստորև՝ անգլերեն.

Ռեֆորմացիայի հոբելյանական տարին

Schwarz-weißes Portrait von Luther als Logo des Lutherjahres

Բողոքականության ծագման և 2017թ․ միջոցառումների ծրագրի վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել այս հղումներից․