Մի տեղ՝ որևէ տեղ – Ծաղրանկարի միջազգային մրցույթ

Երբևէ աշխարհում այսքան շատ փախստականներ չեն եղել կամ այսքան շատ մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով թողնում են իրենց երկիրը: Համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով կառույցի (UNHCR)՝ ներկայում  հաշվվում է մոտ 60 մլն փախստական, և այդ թիվը տարեցտարի աճում է: Դրանից բացի գոյություն ունի նաև չգրանցված՝ անտեսանելի փախուստ, օրինակ՝ ընտանիքներում, կամ գաղտնի փախուստ՝ սահմանների հատմամբ, որոնք չեն երևում որևէ վիճակագրության մեջ և միայն ենթադրելի իրողություն են: Ներկայում աշխարհում 250 մլն մարդ ապրում է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է:

Պատճառները բազմաթիվ են, նույնքան, որքան մարդկային առանձին ճակատագրերը, որոնք թաքնված են դրանց հետևում: Մարդիկ փախչում են՝ խուսափելով աղքատությունից և անհեռանկարայնությունից, պատերազմներից ու շրջակա միջավայրի աղետալի վիճակից, կլիմայի փոփոխության հետևանքներից, սեռի հիմքով կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունից ու հալածանքից, այլ կրոնական պատկանելիության կամ այլ քաղաքական հայացքների պատճառով:

Հետևանքներն այս մարդկանց, նրանց ընտանիքների ու ընկերների համար ահռելի են: Ապրելով իրենց արմատներից կտրված, փախուստի մեջ՝ փախստականների համար նախատեսված ճամբարներում ու օթևաններում (որոնց միայն մի փոքր մասն է գտնվում Եվրոպայում կամ արևմտյան երկրներում)՝ նրանք բախվում են դաժան ու դառը իրականությանը: Սակայն այս բոլոր մարդկանց միավորում է ավելի լավ ու ապահով վայր հասնելու և այնտեղ արժանապատիվ ու խաղաղ կյանք վարելու ցանկությունը:

- Որտե՞ղ, սակայն, գտնել այնպիսի մոտեցումներ, որոնցով հնարավոր լինի վերացնել աղքատության և խտրականության համակարգային պատճառները. կրթությա՞ն, մասնակցայնությա՞ն, բժշկական սպասարկմա՞ն, արժանապատիվ աշխատանքի՞, հանդուրժողականությա՞ն կամ մշակութային բազմազանությա՞ն մեջ:

- Որտե՞ղ գտնել արդյունավետ մոտեցումներ՝ ապահովելու համար այնպիսի կենսապայմաններ,  որ մարդիկ ոչ միայն ստիպված չլինեն վտանգավոր ճանապարհներ անցնել, այլ նաև կարողանան մնալ կամ վերադառնալ իրենց հայրենիք:

-  Եվ որտե՞ղ գտնել այնպիսի մոտեցումները, որոնք թույլ կտան արժանապատիվ և անվտանգ կյանք վարել և արմատավորվել նոր հայրենիքում:

 Հայտարարելով «Մի տեղ՝ որևէ տեղ» ծաղրանկարի միջազգային մրցույթի մասին՝ կազմակերպիչները ցանկանում են ձայներ և հայացքներ հավաքել ամենատարբեր երկրներից և հեռանկարներից, որոնք կօգնեն հասկանալ փախուստի և միգրացիայի պատճառները, կօգնեն վեր հանել այն հետևանքները, որոնք փոխում են փախստականների ճակատագրերը, հատկապես՝ երեխաների և կանանց: Դրանք կօգնեն նաև հասկանալու՝ որտե՞ղ և ինչպե՞ս գտնել այնպիսի այլընտրանքներ, որոնք թույլ կտան պայքարել փախուստի պատճառների դեմ:

Մրցույթի արդյունքները կազմակերպիչները ցանկանում են ամփոփել և հրապարակել շրջիկ ցուցադրությամբ և ալբոմով, որոնք հնարավոր կլինի ներկայացնել հնարավորինս շատ քաղաքներում: Դրանով նրանք ոչ միայն ցանկանում են տեղեկացնել, թե ինչպես են մարդիկ այլ երկրներում և տարածաշրջաններում նայում այս խնդրին, այլ նաև քաջալերել մյուսներին՝ իրենց հերթին հասարակական ակտիվությամբ նվիրվել փախուստի և միգրացիայի խնդիրներին:

Մասնակցային պայմաններ.

Մրցույթին կարելի է ներկայացնել առավելագույնը երեք աշխատանք: Ծաղրանկարները կարելի է ներկայացնել առավելագույնը DIN à 3- ֆորմատով կամ 300 dpi լուծաչափի նիշքով (ֆայլով)՝ սև-սպիտակ կամ գունավոր:

Ծաղրանկարների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. օգոստոսի 30-ն է՝ հետևյալ հասցեին.

EXILE-Kulturkoordination e.V.

Wandastr. 9

D-45136 Essen

Germany

կամ՝

exile-ev%27%de,competition

(հաղորդակցությունը՝ գերմաներեն կամ անգլերեն)

Ժյուրին կընտրի երեք լավագույն գործերը, որոնք կպարգևատրվեն համապատասխանաբար 1000, 750 և 500 եվրո գումարային մրցանակներով, ինչպես նաև կհիշատակի ընդհանուր թվով 10 լավագույն ծաղրանկարները, իսկ մոտ 100 ծաղրանկարներ տեղ կգտնեն շրջիկ ցուցադրության և ալբոմի մեջ: Մասնակցելով այս մրցույթին՝ ծաղրանկարիչները մրցույթի կազմակերպչին են տրամադրում իրենց հեղինակային իրավունքը՝ ներկայացված ծաղրանկարների հանրայնացման և հրապարակման համար:

EXILE-Kulturkoordination e.V. շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն զբաղվում է արվեստի, մշակույթի և կրթության ոլորտներում միջազգային և միջմշակութային ծրագրերի իրականացմամբ: Հիմնադրումից ի վեր կազմակերպությունն իրականացրել է ծաղրանկարի ութ միջազգային մրցույթ և դրանց հիման վրա պատրաստել ցուցադրություններ աշխատանքի և միգրացիայի, ռասսիզմի, բնապահպանության կամ կանանց իրավունքների վերաբերյալ թեմաներով: «EXILE-Kulturkoordination-ն իր նախագծերով ցանկանում է արվեստի և մշակույթի հնարավորություններով լսելի դարձնել անտեսված մարդկանց ձայները՝ հեռանկարների փոփոխություն և հասարակության մեջ բազմազանության ընկալում ապահովելով գլոբալացված աշխարհում:» (www.exile-ev.de) նկարը մեծացնել EXILE-Kulturkoordination e.V.-ի նախագիծը՝ համագործակցությամբ Engagement Global-ի: Պատվիրատու՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ)

Մի տեղ՝ որևէ տեղ – Ծաղրանկարի միջազգային մրցույթ