Սպորտային միջոցառումներ ու ծրագրեր

Միջազգային մարզչական դասընթացներ Լայպցիգի համալսարանում

Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպում է միջազգային մարզչական դասընթացներ։ 2018 թվականի մարտի 5-ից մինչև հուլիսի 31-ը նախատեսված դասընթացներն են․ ֆուտբոլ (անգլերեն), վոլեյբոլ (ֆրանսերեն), թեթև ատլետիկա (իսպաներեն), սպորտ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար (արաբերեն)։ Հայտադիմումները և պահանջվող մյուս փաստաթղթերը պետք է մինչև 2017թ․ օգոստոսի 9-ը հանձնել Երևանում Գերմանիայի դեսպանություն։

Միջազգային մարզչական դասընթացների շրջանավարտների սեմինարի բացումը

Միջազգային մարզչական դասընթացների շրջանավարտների հանդիպումը Հայաստանում

Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետը 2015թ․ հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հայաստանում անցկացրեց շրջանավարտների ճամբար։ ԳԴՀ արտաքին գերատեսչության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից օժանդակվող այդ վերապատրաստման սեմինարին մասնակցեցին 20 միջազգային շրջանավարտներ  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից։