Միջազգային մարզչական դասընթացներ Լայպցիգի համալսարանում

նկարը մեծացնել

Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպում է միջազգային մարզչական դասընթացներ։

2018 թվականի մարտի 5-ից մինչև հուլիսի 31-ը նախատեսված դասընթացներն անցկացվելու են հետևյալ մարզաձևերից՝ յուրաքանչյուրը նշված լեզվով.

ֆուտբոլ (անգլերեն), վոլեյբոլ (ֆրանսերեն), թեթև ատլետիկա (իսպաներեն), սպորտ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար (արաբերեն)։

Մրցույթը հասցեագրված է սպորտի բնագավառում բարձրագույն կրթություն ստացած այն անձանց, ովքեր որպես ակտիվ մարզիկ կամ սպորտային մենեջեր/մարզիչ ունեն կուտակած փորձ և ֆիզիկական ու հոգեկան լավ նախադրյալներ։ Տարիքային սահմանափակումը 40-ն է։ Դիմորդը պետք է բավականին լավ լեզվական գիտելիքներ ունենա դասընթացին մասնակցել կարողանալու համար։

Մասնակիցներին կտրվի ամսական կրթաթոշակ, սակայն ճանապարհածախսի համար նրանք անձամբ պետք է հոգան։ Մասնակիցներից վիզայի համար վճար չի գանձվում։

Դասընթացներին մասնակցության համար դիմել ցանկացողները մինչև 2017 թ․ օգոստոսի 9-ը Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտադիմում՝ լրացված տվյալ դասընթացի համար նշված լեզվով,
  • դասընթացի լեզվով ամբողջովին լրացված բուժզննության հարցաթերթիկ, կից՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների բնօրինակը, որը պետք է տրված լինի դիմելու վերջնաժամկետից ամենաուշը 3 ամիս առաջ,
  • բուհի ավարտական վկայականի կամ մարզչական կրթության հավաստագրի հաստատված պատճեն (թարգմանված, եթե այն տրված չէ դասընթացի լեզվով)
  • մարզչական կամ ֆիզկուլտուրայի դասավանդման (տվյալ սպորտաձևում) փորձի մասին հավաստագրերի հաստատված պատճեն (թարգմանված, եթե այն տրված չէ դասընթացի լեզվով),
  • ակտիվ մարզական կարիերայի մասին (ընտրած մարզաձևից), (հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի դասընթացի պարագայում չի պահանջվում) տեղեկանքների հաստատված պատճեններ (թարգմանված, եթե այն տրված չէ դասընթացի լեզվով)
  • ընտրած դասընթացի լեզվի իմացության հավաստագիր կամ հիմնավոր բացատրություն, եթե այն Ձեր երկրի պաշտոնական լեզուն չի համարվում (առկայության դեպքում՝ ապացույց գերմաներենի իմացության վերաբերյալ),
  • անձնագրի պատճեն,
  • 4 բիոմետրիկ լուսանկար,
  • երաշխավորագիր ազգային ֆեդերացիայի կողմից, որը հնարավորության դեպքում, մասնակցին վերադարձից հետո աշխատանքով ապահովելու երաշխիք կպարունակի։

Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված դիմումները քննության չեն առնվի։

Ստորև տեղադրված է դասընթացների մասին տեղեկատվական թերթիկը՝ գերմաներեն, անգլերեն ու ֆրանսերեն։

Մանրամասն տեղեկություններ դասընթացների մասին կարող եք կարդալ Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետի կայքում՝ http://itk.spowi.uni-leipzig.de/en/home/

Լրացման ենթական հայտադիմումն ու բուժզննության հարցաթերթիկը տեղադրված են հետևյալ կայքէջում․ http://itk.spowi.uni-leipzig.de/download/