Ճանաչում Գերմանիայում

Anerkennung in Deutschland նկարը մեծացնել (© bibb) "Anerkennung-in-Deutschland“ (Ճանաչում Գերմանիայում) կայքը Գերմանիայում Մասնագիտական կրթության ճանաչման դաշնային օրենքի պաշտոնական առցանց պորտալն է: Միգրանտները և արտասահմանցի մասնագետներն այստեղ կարող են տեղեկանալ, թե ուր և ինչպես կարող են դիմել իրենց՝ արտերկրում ստացած դիպլոմի կամ մասնագիտական կրթության ճանաչման հարցերով: Այս կայքի „Anerkennungs-Finder“ բաժնում  http://www.anerkennung-in-deutschland.de/tools/berater/berater   մկնիկի մի քանի սեղմումով Ձեր հարցումը կփոխանցվի Ձեր հայտի համար իրավասու գերատեսչություն:

Խորհրդատուները կայքում կարող են գտնել նաև Գերմանիայում մասնագիտական որակավորման ճանաչմանն առնչվող բոլոր կարևոր տեղեկությունները և նաև համապատասխան իրավական հիմնադրույթներ: Կայքում զետեղված տեղեկությունները գերմաներեն կամ անգլերեն են: Կայքը ներկայացված է Մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի (BIBB) կողմից՝ Գերմանիայի Կրթության և գիտական հետազոտությունների հարցերով դաշնային նախարարության (BMBF) պատվերով:

Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում. www.anerkennung-in-deutschland.de

Ճանաչում Գերմանիայում

Junge Frau schaut durch Turm aus Büchern