Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայություն (PAD)

նկարը մեծացնել

Գերմանիայի Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը օժանդակում և խրախուսում է գերմանական դպրոցների համագործակցային և փոխանակման ծրագրերը արտերկրի դպրոցների հետ։

Ծառայության ծրագրերն առաջին հերթին ուղղված են  հետևյալ նպատակային խմբերին․

  • միջդպրոցական գործընկերություններ իրականացնող դպրոցներին,
  • գերմաներենի ուսուցիչներին՝ վերապատրաստման, հոսպիտացիոն դասընթացների ու մեկամյա վերապատրաստման ծրագրի միջոցով,
  • գերմաներենի գերազանց իմացությամբ աշակերտներին՝ Գերմանիա մեկնելու հնարավորությամբ։

Մրցանակային և վերապատրաստման ծրագրերի մասին ընթացիկ տեղեկությունները՝ ըստ ծրագրերի իրականացման ժամանակացույցի տեղադրվում են դեսպանության կայքում։

Մանրամասն տեղեկություններ Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայության ծրագրերի ու գործունեության մասին կարող եք կարդալ ստորև նշված հղումով՝ գերմաներեն։

Հոսպիտացիոն և վերապատրաստական ծրագրեր գերմաներենի ուսուցիչների համար

Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին 2018թ․ նույնպես առաջարկում է վերապատրաստական և հոսպիտացիոն ծրագրեր:Առաջարկվող ծրագրերն այս տարի հասցեագրված են առավելապես այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես՝ որոնցում տրամադրվում է Գերմաներենի լեզվական դիպլոմ։ Բոլոր նրանք, ովքեր բավարարում են հուշաթերթիկներում ներկայացված մասնակցային նախապայմանները, մինչև 2018թ. փետրվարի 6-ը՝ ժամը 16.00-ը, Երևանում Գերմանիայի դեսպանություն պետք է ներկայացնեն համակարգչով լրացված հայտային փաստաթղթերը՝ երկու օրինակից։

„Deutsch im Gepäck – Unterwegs mit dem Prämienprogramm“ գրքույկը գերմաներեն սովորող աշակերտների մրցանակային ծրագրի մասին

Գերմանիայի Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD/ ՄՓԾ) կողմից հրապարակվել է Աշակերտների խրախուսման մրցանակային ծրագրի մասոն պատմող „Deutsch im Gepäck - Unterwegs mit dem Prämienprogramm“գրքույկը՝ գերմաներեն, որտեղ գերմաներեն սովորող աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները կարող են ավելին իմանալ ծրագրի և մասնակիցների մասին:

Գրքույկի առցանց տարբերակի հղումն ու նաև տեղեկություններ Աշակերտների խրախուսման PAD մրցանակային ծրագրի մասին կգտնեք հետևյալ կայքէջերում՝ գերմաներեն․

https://www.kmk-pad.org/programme/deutschland-plus.html

https://www.kmk-pad.org/programme/internationales-preistraegerprogramm.html

Մանկավարժական փոխանակման ծառայություն