Ուսումնական և վերապատրաստման ծրագրեր

Make it in Germany

Աշխատանք, միջին մասնագիտական կրթություն և բարձրագույն կրթություն Գերմանիայում

Որպես ներգաղթի համար բաց երկիր՝ Գերմանիան շահագրգռված է ողջ աշխարհից որակյալ աշխատողների, ուսանողների և գիտնականների ներհոսքով: „Make it in Germany“ (www.make-it-in-germany.com) այսպիսի թիրախային խմբերի համար նախատեսված պաշտոնական բազմալեզու համացանցային պորտալն է: Այն Գերմանիա ներգաղթել ցանկացող որակյալ մասնագետներին տեղեկություններ է տրամադրում ներգաղթի քայլերը հաջողությամբ կազմակերպելու վերաբերյալ՝ սկսած հայրենիքում նախապատրաստվելու փուլից մինչև ժամանում և առաջին քայլերը Գերմանիայում:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակներ ուսանողների և հետազոտողների համար

Ամեն տարի DAAD-ն տրամադրում է ավելի քան 90 կրթաթոշակ ուսանողների և հետազոտողների համար: Կրթաթոշակները նախատեսված են վերապատրաստման դասընթացների, մագիստրոսական  ծրագրերի, հետազոտական այցելությունների, դոկտորական աշխատանքների, ինչպես նաև գերմաներենի ամառային դասընթացների համար: Մանրամասն տեղեկություններին և հայտի ներկայացման նախապայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.daad.am

Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայություն (PAD)

Գերմանիայի Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը օժանդակում և խրախուսում է գերմանական դպրոցների համագործակցային և փոխանակման ծրագրերը արտերկրի դպրոցների հետ։

Grünes Logo des Goethe-Instituts

Գյոթեի անվան ինստիտուտի վերապատրաստական դասընթացները գերմաներենի ուսուցիչների համար

Ամեն տարի Վրաստանում Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցչությունը Հայաստանի գերմաներենի ուսուցիչների համար կազմակերպում է բովանդակալից և հետաքրքիր վերապատրաստական դասընթացներ: Դրանք Երևանում և մարզերում վարում են հատուկ պատրաստություն անցած դասընթացավարները: Դասընթացները գերմաներենի ուսուցիչներին հնարավորություն են տալիս զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները: Մասնակիցներին տրամադրվում են նաև դասավանդման համար անհրաժեշտ նյութեր:

Վերապատրաստական դասընթացներն անվճար են, սակայն ճանապարհածախսը ստանձնում են մասնակիցները: Գրանցվել կարելի է ամենաուշը յուրաքանչյուր դասընթացից մեկ շաբաթ առաջ՝ գրելով Գյոթեի անվան ինստիտուտի դասավանդման հարցերով փորձագետին։ Մանրամասները հետևյալ կայքում՝ www.slz-eriwan.am

Alexander von Humboldt-Stiftung

Ծրագրեր ասպիրանտական կրթություն ունեցող գիտնականների համար

Նոր Գեորգ Ֆոսթերի հետազոտական մրցանակով Հումբոլդտ Հիմնադրամն այս տարի ցանկանում է խրախուսել բոլոր մասնագիտությունների տեր առաջատար գիտնականներին զարգացող երկրներից...

Ուսումնական և վերապատրաստման ծրագրեր

Studierende arbeiten in einer Bibliothek

Ճանաչում Գերմանիայում

Anerkennung in Deutschland

"Anerkennung-in-Deutschland“ (Ճանաչում Գերմանիայում) կայքը Գերմանիայում Մասնագիտական կրթության ճանաչման դաշնային օրենքի պաշտոնական առցանց պորտալն է: Միգրանտները և արտասահմանցի մասնագետներն այստեղ կարո...