Հուշաթերթիկ տնային թռչունների հետ դեպի Եվրամիություն և Եվրամիության տարածքով ճամփորդելու վերաբերյալ

Թռչնագրիպի (AI) ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով Եվրամիությունից դուրս երկրներից (երրորդ երկրներ) տնային թռչունների մուտքը կարգավորվում է հատուկ վերահսկվող պայմաններով: Ստորև ներկայացվում են Եվրահանձնաժողովի թիվ 2007/25/EG որոշման

մանրամասները.

 1. Կենդանիների թվի սահմանափակում մինչև առավելագույնը հինգի, հակառակ դեպքում գործում են առևտրային ներմուծման պայմանները: Սույն կարգավորումը վերաբերում է միայն այն տնային թռչուններին, որոնք իրենց տերերի ուղեկցությամբ մուտք են գործում Եվրամիություն երրորդ երկրներից:

 2.      Թռչնի ծագումն այն երկրից, որն անդամակցում է Միջազգային կենդանահամաճարակաբանական տեսչության (ՄԿՏ /OIE)՝ վերոնշյալ որոշման հավելվածում թվարկված տարածաշրջանային հանձնաժողովներիից որևէ մեկին:

 3.      Թռչնագրիպի դեմ չպատվաստված թռչունները պետք է առնվազն տասնօրյա ժամկետով կարանտինային հսկողության տակ գտնվեն ծագման երկրում: Ամենաշուտը երրորդ օրը պետք է վերցվի փորձանյութ՝ բացառելու համար H5N1 հակամարմնի կամ գենոմի առկայությունը: Որոշ ծագման երկրներում թույլատրվում է տասնօրյա կարանտինի և արյան հետազոտության փոխարեն թռչուններին ծագման վայրում մեկուսացված պահել առնվազն երեսուն օր: Այս երկրները թվարկված են EG թիվ 206/2010 հրամանագրի 1-ին հավելվածի 1-ին մասում և 2-րդ հավելվածի 1-ին մասում: Որպես այլընտրանք՝ այս ծագման երկրների թռչունները կարող են երեսնօրյա կարանտինային հսկողություն անցնել նաև այցելության նպատակ հանդիսացող ԵՄ անդամ երկրի արտոնագրված հաստատությունում:    

 4.      H5-ի դեմ պատվաստված թռչունների համար կարանտինի անհրաժեշտություն չի լինի, եթե այդ թռչուններն ստացած լինեն առնվազն երկու H5 պատվաստանյութ, և վերջին պատվաստումը տեղի ունեցած լինի երկիր մուտք գործելուց առնվազն 60 օր, իսկ առավելագույնը՝ վեց ամիս առաջ:

 5.      Երկիր մուտք գործելու վերաբերյալ փաստաթղթավորումը և մուտք գործելու ճանապարհները

Թռչունների մուտքը ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ Կենդանիների առողջության մասին վկայական: Այն պետք է ստորագրված լինի ուղարկող երրորդ երկրի պետական անասնաբույժի կողմից և տրման օրվանից հետո վավերական լինի տաս օրվա համար: Նավով ճամփորդելու դեպքում վավերականության ժամկետը երկարում է ծովային ճամփորդության օրերի քանակով: Բացի այդ՝ կենդանու տերը պետք է ունենա նաև իր հայտարարագիրը: Ծուցում. Կենդանու տիրոջ հայտարարագիրը պարտադիր է ամեն դեպքում, ընդ որում՝ ինչպես թիվ 4, այնպես էլ թիվ 5 կետերը կարող են հանվել: Մուտքը հնարավոր է միմիայն այս կենդանատեսակների համար թույլատրվող սահմանային վերահսկման կետերով: Դրանք  սահմանային վերահսկման կետերի ցուցակում նշված են „others“ բաժնում և զետեղված են թիվ 2009/821/EG որոշման 1-ին Հավելվածում:

 6.      Հատուկ դրույթներ

 Վերոնշյալ դրույթներից դուրս է կարգավորվում կենդանիների մուտքը Անդորրայից, Ֆարեյան կղզիներից, Գրենլանդիայից, Իսլանդիայից, Խորվաթիայից, Լիխթենշթայնից, Մոնակոյից, Նորվեգիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից և Վատիկանի պետությունից:  Այս երկրներից կենդանիների մուտքի համար գործում են նույն դրույթները, ինչ ԵՄ անդամ պետությունների պարագայում է: Ըստ այդմ՝ մինչև երեք թռչուն Գերմանիա կարող են ներմուծվել առանց թույլտվության: Երեքից ավել թռչունների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել E Հավելվածի 1-ին մասում նշված 92/65/EWG կարգավորման նմուշի Կենդանիների առողջության վկայական:

 7.      Տնային թռչունների հետ Եվրամիության ներսում ճամփորդելը

 Ներքին շուկայի կենդանահամաճարակաբանական հրամանի 38 պարբերության համաձայն՝ թույլատրվում է ճամփորդության վերցնել կամ բնակավայրը փոխելիս համապատասխանաբար տեղափոխել, սակայն որևէ երրորդ անձի չփոխանցել առավելագույնը երեք թռչուն: Պետական անասնաբույժի կողմից տրվող Կենդանիների առողջության վկայական պահանջվում է միայն թութակների կամ թութակի փոքր տեսակների համար: